Հանդիպման լուսաբանում

Ուսումնական պարապմունք պատմաբան Հովիկ Գրիգորյանի հետ

1921 թվականի փետրվարյան ապստամբության օրվա առթիվ հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի սովորողների համար փետրվարի 19-ին կազմակերպվեց և իրականացավ հանդիպում, որը նախաձեռնել էին պատմության դասավանդողներ ընկեր Վարդանը և ընկեր Արմենը։ Հյուրը Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովիկ Գրիգորյանն էր։
Պարապմունքի թեման էր՝ «1921 թ․ փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբությունը Հայաստանում»։ Քննարկման ժամանակ բավական մութ հարցերի պատասխաններ ստացանք, որոնք ուսումնական ծրագրի շրջանակներում այնքան էլ չէինք ուսումնասիրել։

Օրվա ֆոտոշարքից՝

Պարոն Գրիգորյանը բավականին մանրամասն մեզ ներկայացրեց փետրվարյան ապստամբության պատճառները, հետևանքներն ու ավարտը, ինչպես նաև ապստամբությունից քաղած դասերը։
Շատ տպավորված եմ այս հանդիպումից, որը բավականին հետաքրքիր և արդյունավետ անցավ։

Հատվածներ՝ ընթացքից /տեսանյութը՝ Մարի Կարապետյանի/․

Оставьте комментарий