Հայկական գաղթավայրերը 15-17-րդ դարերում․

1․Բացատրե՛ք «գաղութ» /գաղթավայր/ եզրույթը։ Թվարկե՛ք գաղութը բնորոշող հատկանիշները։

Գաղութացում (անգլ.՝ Colonialism), զարգացած երկրների խմբերի` աշխարհի մնացած մասին տիրապետելու համակարգ 16-20-րդ դարերում[1]։

Գաղութացման քաղաքականությունը նվաճման և ռազմական, տնտեսական մեթոդներով այլ ժողովուրդների, երկրների ու տարածքների (սովորաբար տնտեսապես ավելի ցածր զարգացում ունեցող) մասնակի շահագործման քաղաքականությունն է։


2․Ներկայացրե՛ք հայկական գաղթավայրերի պատմության երեք փուլերը։

Հայկական միջնադարյան գաղթավայրերը Եվրոպայում, հայկական գաղթավայրեր, որոնք առաջացել են 11-14-րդ դարերում, երբ կործանվել են Բագրատունիների թագավորությունը (1045) Զաքարյան իշխանապետությունը (1360), ապա նաև՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը (1375)։ Սելջուկներիմոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում և հատկապես ուշ միջնադարում լայն ծավալ է ստանում հայ բնակչության արտահոսքը։ Դրա հետևանքով մերձակա ու հեռավոր տարբեր երկրներում առաջանում են հայկական գաղութներ։

Եվրոպայի տարբեր երկրներում հաստատված հայկական գաղութները դարձել են ավելի բազմամարդ թուրքպարսկական պատերազմների դարաշրջանում։ Հայկական ինքնությունը պահպանելու նպատակով աշխարհիկ և հոգևոր առաջնորդները, առևտրականները և մշակույթի գործիչները ձեռնամուխ են լինում եկեղեցիների կառուցմանը, դպրոցների, ապա՝ տպարանների ստեղծմանը, հայկական առանձին թաղամասերի ու գյուղերի շինարարությանը և այլն։

3․Ի՞նչ դեր են խաղացել հայկական գաղթավայրերը հայ ժողովրդի պատմական զարգացման գործում։

Հայկական գաղթավայրեր, որոնք Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծվել են վաղ միջնադարում՝ հայկական պետականության անկման կամ բյուզանդա-պարսկական և արաբական նվաճումների հետևանքով, իսկ Ասիայի հեռավոր տարածքներում՝ ուշ միջնադարում՝ թուրք-պարսկական պատերազմների հետևանքով։ Ասիայի տարբեր երկրներում հաստատված հայկական գաղութները դարձել են ավելի բազմամարդ թուրքպարսկական պատերազմների դարաշրջանում։ Հայկական ինքնությունը պահպանելու նպատակով աշխարհիկ և հոգևոր առաջնորդները, առևտրականները և մշակույթի գործիչները ձեռնամուխ են լինում եկեղեցիների կառուցմանը, դպրոցների, ապա՝ տպարանների ստեղծմանը, հայկական առանձին թաղամասերի ու գյուղերի շինարարությանը և այլն։

Իրանում հաստատված հայ վաճառականների շնորհիվ ուշ միջնադարում հիմնվում են հայկական առաջին գաղութները նույնիսկ Հարավային և Հարավարևելյան Ասիայում։ Դրանցից որոշները պահպանել են իրենց ինքնուրույնությունը մինչև այսօր, սակայն մեծամասամբ ներկայանում են հայկական անվանումների կամ հայկական եկեղեցիների տեսքով։

Հայաստանը 15-17-րդ դարերում /Ուշ միջնադար/

Ներկայացրե՛ք 16-րդ դարում տեղի ունեցած թուրք-պարսկական պատերազմների հետևանքները Հայաստանի համար։

Թուրք-պարսկական պատերազմ, 1821-1823 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Արևմտյան ՀայաստանիՄիջագետքի և Հյուսիսարևմտյան Իրանի տարածքում՝ Օսմանյան կայսրության և Ղաջարական Իրանի միջև։ Հայտնի է որպես «թուրք-պարսկական վերջին պատերազմ»։

Պատերազմի պատճառը թուրք-պարսկական դարավոր հակամարտությունն էր։ Սեֆյան Իրանի հիմնադրման պահից՝ 16-րդ դարի սկզբից, թուրքերը սկսել էին նվաճումներ իրականացնել ՄիջագետքումՓոքր Ասիայում և Հայկական լեռնաշխարհում՝ բախվելով Սեֆյաններին։ Օսմանյան կայսրությունը մշտապես ցանկացել է ընդլայնվել Իրանի տարածքների հաշվին՝ աջակցություն ստանալով հյուսիսարևմտյան գավառներում բնակվող թյուրքալեզու ղզլբաշներից։ 18-րդ դարում ունենալով դինաստիական փոփոխություն՝ Իրանը դարձյալ մնում է Թուրքիայի հետաքրքրության շրջանում։ Դարավերջին Իրանում գահ են բարձրանում Ղաջարիները, որոնք Իրանի տարածքային հզորացման սեփական ծրագիրն ունեին։ Պարսիկները երկու անգամ պարտվում են ռուսներին (17961804-1813), և ուժեր են կուտակում՝ թուրքերի դեմ պատերազմ վարելու նպատակով։ Ռազմական գործողություններում առանձնապես ակտիվ էր պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզան՝ Ֆաթհ Ալի շահի որդին։

Պատերազմի առիթը եղել է մեկ այլ ռազմական գործողություն, որը մղվում էր Հունաստանի անկախության համար (1821-1829)։ Օսմանյան կայսրությունը, 15-րդ դարում նվաճելով հարավարևելյան Եվրոպան (Բալկանյան թերակղզի) և օղակելով Սև ծովը, անհանգստություն էր պատճառում եվրոպական խոշոր տերություններին՝ ԱվստրիայինՌեչ Պոսպոլիտային (Լեհաստան) և Ռուսաստանին։ Բացի այդ, փակելով միջազգային առևտրի ուղին (Մետաքսի մեծ ճանապարհ), թուրքերն իրենց դեմ էին հանել նաև ԱնգլիայինՖրանսիային և որոշ փոքր պետությունների, որոնք աշխույժ առևտուր էին կատարում Հնդկաստանի և Չինաստանի հետ։ Այդ պատճառներով եվրոպական երկրները պարբերաբար օգնում էին Բալկանյան թերակղզու քրիստոնեադավան ազգերին՝ պայքարելու թուրքական լծի դեմ։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց թուլանալ. Նապոլեոն Բոնապարտի ներխուժումը Եգիպտոս (1798-1801), անգլիացիների հաղթանակը Էգեյան և Միջերկրական ծովերում (1807-1809), ռուսների հերթական հաղթանակը Կովկասում և Բալկանյան թերակղզում (1806-1812) և այլ իրադարձություններ քաջալերեցին հույներին՝ անկախության պատերազմ սկսել թուրքերի դեմ։ Հույներին աջակցեցին եվրոպական տերությունները, որոնցից Ռուսաստանը հրահրեց թուրք-պարսկական մի նոր պատերազմ՝ օսմանյան բանակին ստիպելով կռվել երկու ճակատներում։

Պատերազմն ավարտվել է 1823 թվականին Պարսկաստանի հաղթանակով։ Հուլիսի 28-ին պատմական Հայաստանի Էրզրում (Կարին) քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որով երկու կողմերը առանց տարածքային փոփոխությունների ճանաչեցին 1639 թվականին կնքված Ղասրե Շիրինի պայմանագիրը։ Բացի այդ, իրանցի ուխտավորներին հնարավորություն տրվեց անխափան այցելել շիական օսմանահպատակ սրբավայրեր։

Ե՞րբ և որտե՞ղ փորձ կատարվեց վերականգնելու հայոց պետականությունը։ Այս թեման նպաստե՞ց պետականության հանդեպ Ձեր վերաբերմունքի փոփոխությանը։

15-րդ դարից սկսած հայ ժողովուրդը զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը[1]։ Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը[2][3]։ Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն. ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող ԲագրատունիներըԱրծրունիներն ու Սյունիները[2][3]։ Վրաց Բագրատունիների հովանավորության տակ ստեղծված Զաքարյանների իշխանապետության օրոք առաջացած նոր իշխանական տները՝ ՕրբելյաններըՊահլավունիներըՊռոշյանները ևս հետզհետե անկում էին ապրում[2]։ Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին[2]։ Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ[2][4]։ Դարի թերևս միակ լուսավոր իրադարձությունը 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր Վաղարշապատ։ Շուրջ մեկ հազարամյակ դեգերելով՝ կաթողիկոսական աթոռը ետ է վերադառնում, և կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին։ Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ[2]։

Այս վիճակում էր Հայաստանը, երբ Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում 15-րդ դարի վերջերին և 16-րդ դարի սկզբներին սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված Սեֆյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան[5][6]։

16-րդ դարի սկզբին Հայաստանը բաժանվում է երկու մասիԱրևմտյան Հայաստանը անցնում է Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյան Հայաստանը՝ Շահական Պարսկաստանին։ 1600-ական թթ. Սեֆյան Իրանի շահ Աբբաս Ա-ն, չվստահելով իր իշխանությանը ենթակա Արևելյան Հայաստանում տնօրինություն անող՝ թուրքմենական ծագում ունեցող ցեղապետերին (որոնք հարկ եղած դեպքում աջակցում էին Իրանի ախոյան՝ Օսմանյան Թուրքիային) հատուկ հրովարտակով Մելիքական (ֆեոդալական մանր իշխանության վարչաձև) իրավունք շնորհեց՝ ոչնչացված հայ իշխանական տների շառավիղների ներկայացուցիչներին, որոնք դարձան պարսից շահի հուսալի հակաուժն ընդդեմ Օսմանյան թուրքերի։ Նույն թվականներին Օսմանյան կայսրության սուլթան՝ Մուրադ Դ-ն, վախենալով Ջալալիների (ապստամբած քրդական ցեղեր) շարժումից, և հայերին իրեն կողմը գրավելու նպատակով, կիսաանկախության հրովարտակ (ֆերման) տվեց, իր իշխանության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի լեռնային վայրերում բնակվող հայկական համայնքներին (որոնք փաստական չէին ենթարկվում Արևմտյան Հայաստանը գրաված Օսմանյան թուրքերին), այդ կիսաանկախ արևմտահայկական իշխանությունները կոչվում էին «հյուքումեթություններ»։  

Պարսիկները Հայաստանում իշխում են ավելի քան 300 տարի։ Դեռ նրանց իշխանության սկզբում Արևելյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, գոյություն ունեին հայկական իշխանություններ /մելիքություններ/, ամուր էր հայ եկեղեցու դիրքը։ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով Արևելյան Հայաստանի մեծագույն մասը անցնում է Ռուսական կայսրությանը։ Դրանով վերջ է դրվում հայաթափմանը և հակահայկական քաղաքականությանը։ Հայաստանում հաստատված թյուրքախոս ու քրդական ցեղերը աստիճանաբար հեռանում են, և նրանց փոխարեն Հայաստան են վերադառնում հայերի հոծ զանգվածներ։ Ավելի ուշ այս հողերի վրա վերականգնվում է դարեր առաջ կորսված հայոց պետականությունը։

 Կիլիկյան Հայաստանը

1․ Նկարագրե՛ք Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։

Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքայակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։
։ Նրա կառավարման առաջին շրջանում ստեղծված միջազգային իրավիճակը բարենպաստ էր Կիլիկիայի համար։ Միրիոկեֆալոնի ճակատամարտից հետո Բյուզանդիան մեկընդմիշտ հրաժարվել է Կիլիկիայից։ Իկոնայի սուլթանությունը պատրաստվում էր խաչակրաց երրորդ արշավանքին։ Երուսաղեմը մահմեդականներից հետ գրավելու համար 1189թ․ սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը։ Լևոն Բ-ն կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ։ Լևոնը խոստացավ օգնել խաչակիրներին, իսկ դրա դիմաց կայսրը համաձայնեց նրան ճանաչել Կիլիկիայի թագավոր։ Սակայն Կիլիկիայի գետերից մեկում խեղդվելու պատճառով Լևոնի թագադրությունը հետաձգվեց։
Արդեն XII դարի վերջին, Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենաուժեղ քրիստոնյա երկիրն էր։ Արտաքին թշնամիների դեմ տարած հաղթանակները և երկրի սահմանների ընդարձակումն ու ամրապնդումը բարձրացրին Լևոն Բ-ի հեղինակությունը։
Եգիպտոսի հզորացումից և Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր։ Նրանց օգնելու գործում Արևմտյան Եվրոպան հույսեր էր կապում նաև Կիլիկյան Հայաստանի հետ։ Հաշվի առնելով այս ամենը՝ Լևոնը շարունակեց քայլերն արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։ Բանակցություններ սկսեց Հռոմի պապի և Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI-ի հետ։ Այս անգամ ամեն ինչ հաջողվեց։ 1197թ․ Հենրիխ VI-ը պատվիրակության միջոցով թագ ուղարկեց Լևոնին։ Նաև նրան թագ էին ուղարկել Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը։ Լևոնի թագադրության հարցով շահագրգռված էր նաև պապականությունը, որը փորձում էր Հայոց եկեղեցին ենթարկել հռոմեական կաթոլիկ եկեղեցուն։ Լևոնի համար Հայոց թագավորության վերականգնման խնդիրը այնքան կարևոր էր, որ նա պատրաստ էր կատարել Հռոմի պապի պահանջները։ Սակայն, հայկական եկեղեցին ոչ մի զիջում չարեց կաթոլիկ եկեղեցուն։
Լևոն Բ-ը մեծ հանդիսավորությամբ հայոց թագավոր օծվեց 1198թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի մայր տաճարում։ Նրան թագավոր օծեց Գրիգոր Զ Ապիրատը։


2․ Քաղաքական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Մերձավոր Արևելքում 13-րդ դարի կեսերին։ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը։

XIIIդ․ կեսերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան քաղաքական նոր փոփոխություններ, որոնք կապված էին մոնղոլական արշավանքների և Եգիպտոսում մամլուքների իշխանության հաստատման հետ։ Մոնղոլական արշավանքները նոր խնդիրներ դրեցին նաև հայկական պետության առջև։ Գրավելով Այսրկովկասը և Հայաստանը՝ մոնղոլական հորդաները մտան Փոքր Ասիա։ 1243թ․ Չմանկատուկի ճակատամարտում նրանք ծանր պարտության մատնեցին Իկոնիայի սուլթանությանը։ Կոստանդին թագավորահայրը մեկնեց մոնղոլների հրամանատար Բաչուի մոտ և առաջարկեց դաշինք կնքել։ Մոնղոլներն ընդունեցին այդ առաջարկը՝ պայմանով, որ հայոց թագավորն անձամբ մեկնի մոնղոլների մայրաքաղաք Կարակորում։
Իր այցը Մոնղոլիա նախապատրաստելու նպատակով Հեթումն իր եղբայր Սմբատ Գունդստամբլին ուղարկեց Կարակորում։ Մոնղոլները համաձայնեցին պահպանելու Կիլիկյան Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Հայերի բարեկամությունը շահելու համար նրանք խոստացան վերադարձնել այն տարածքները, որոնք մահմեդականները խլել էին Կիլիկիայից։ Մոնղոլները մասնավորապես պարտավորվեցին ռազմական օգնություն ցույց տալ Կիլիկիային Իկոնայի սելջուկների հարձակումների ժամանակ։
Հայ-մոնղոլական դաշինքը երկու կողմերին էլ ձեռնտու էր։ Մոնղոլները ծրագրել էին գրավել Ասորիքը և Պաղեստինը, ուստի վստահելի դաշնակցի կարիք ունեին։ Այդպիսին կարող էր լինել քրիստոնյա Կիլիկյան Հայաստանը։ Հայ-մոնղոլական դաշինքը հաստատելու համար Հեթում I-ը 1254թ․ գարնանը մեկնեց Կարակորում։ Նույն տարվա աշնանը Հեթումը և Մանգու մեծ խանը հաստատեցին հայ մոնղոլական դաշինքը։ Երկու կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ։ Նաև հայոց եկեղեցիներն ու վանքերն ազատվում էին հարկերից։ Այսպես հայոց թագավորը ձգտում էր ստեղծել քրիստոնեա-մոնղոլական դաշինք ընդդեմ մահմեդականների։ 

3․ Համառոտ նկարագրե՛ք Կիլիկյան Հայաստանի պետական կարգը
։

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը ձևավորվել է ավատատիրական Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների ու եվրոպական պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ։

Թագավորի գործառույթները

Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհներով։ Նա իր մշտական դեսպաններն է ունեցել ՀռոմումՆեապոլումԿոստանդնուպոլսումՖրանսիայումԱնգլիայումԵգիպտոսումՄոնղոլիայում և այլուր։

Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Բ

Արքունիքի կառուցվածքը

Թագավորության հռչակումից ի վեր պետությունը կառավարել է արքունիքը, որը բաղկացած էր

  1. գործակալություններից
  2. վերին արքունի ատյանից

Վերին արքունի ատյանի գործառույթները

Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները։ Վերին արքունի ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, իսկ նիստերը վարում էր թագավորը։

Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը։

Հայաստանը 11-14-րդ դարերում․

1․ Նկարագրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները։

Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։

Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից։ Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։

12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյանների հիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։ Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն։ Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյան ամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։

2․ 13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում հայկական ո՞ր իշխանությունները պահպանեցին իրենց դիրքերը:

Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցախաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդեվանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր։ Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում։
Բուրթել Օրբելյանի օրոք Սյունիքն ապրել է տնտեսական վերելք, աշխուժացել է մշակութային կյանքը։ Մետրոպոլիտներ Հովհաննես Օրբելու և Ստեփանոս-Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարարական գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցին, Եղեգիսի Զորաց տաճարը, Սպիտակավոր Աստվածածինը, Սելիմի իջևանատունը, Ամաղուի Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին։

«Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը»

ԱՇՈՏ 2ՐԴ ԵՐԿԱԹ

Աշոտ Բ Երկաթ, Հայոց արքա (914928 թվականներ), Սմբատ Ա-ի որդին, Բագրատունիների տոհմից։

Աշոտ Երկաթը Հայոց իշխանաց իշխան

Աշոտ Բագրատունուն բաժին հասավ ծանր գահակալության տարիներ։ Աշոտ Երկաթը քաղաքական ասպարեզ եկավ իշխանաց իշխանի պաշտոնում։ Իշխանաց իշխանի պաշտոնը, Բագրատունի առաջին չորս թագավորների օրոք(Աշոտ ԱՍմբատ Ա, Աշոտ Բ, Աբաս՝ 887-953) զբաղեցրել են արքայական տան այն անդամներրը, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը:Սմբատ Ա-ի օրոք իշխանաց իշխանի պաշտոնին նշանակվել են արքայի երկու եղբայրները՝ Շապուհը, հետո Դավիթը։ Այդ ժամանակ Սմբատ Ա-ն իր որդուն՝ Աշոտին, չէր կարող նշանակել Հայոց իշխանաց իշխան, քանի որ 897 թվականին ստիպված պատանդ էր տվել Ատրպատականի ամիր Աֆշինին և հետ էր ստացել 901 թվականին։ 903 թվականին, Աֆշինի մահվանից հետո, Ատրպատականի ամիր Յուսուֆը պատերազմում է Սմբատ Ա-ի դեմ, սակայն շուտով հաշտություն են կնքում։ Յուսուֆը Սմբատ Ա-ին արքայական պատվերներ է ոսւղարկում, և նրա երեց որդուն՝ Աշոտին, կարգում է Հայոց իշխանաց իշխան՝ ճանաչելով նրա գահաժառանգման իրավունքը։ Աշոտ Երկաթը, Յուսուֆ ամիրի կողմից ճանաչված իր՝ Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը վարեց մինչև 909 թվականը՝ Յուսուֆի արշավանքը դեպի Հայաստան։

Աշոտ Երկաթի գլխավորած ազատագրական պատերազմը և թագադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

909 թ. Յուսուֆի զորքերը հետապնդում էին Սմբատ Ա-ին, որը հեռացել էր Կղարջք, այնուհետև հաստատվել Դվինում։ 910 թ. գարնանը Յուսուֆը զորք ուղարկեց Սմբատ Ա-ի դեմ և նր ուղարկած զորքին միացան նաև Գագիկ Արծրունու գնդերը։ Իսկ Սմբատ Ա-ի զորքերը գլխավորում էին որդիները՝ Հայոց իշխանաց իշխան Աշոտն ու Մուշեղը։ Նիգ գավառի Ձկնավաճառ կոչվող վայրի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որի ժամանակ հայկական զորքերը ծանր պարտություն կրեցին։ Մուշեղը գերի ընկավ, իսկ Աշոտը փրկվեց։ Սմբատը ամրացել էր Կապույտ բերդում, իսկ թագաժառանգ Աշոտի գլխավորությամբ երկրում ազատագրական պայքար էր ընթանում։ Հովհաննես Դրասխանակերտցին հայտնում է, որ երկում սարսափելի քաոս և սով էր սկսվել։ Թագաժառանգ Աշոտը պետք է միավորեր ժողովրդին, երկրից դուրս շպրտեր թշնամուն, պատժեր անհնազանդ իշխաններին՝ երկիրը դուրս բերելով այդ ծանր իրավիճակից։ 908 թ. Գագիկ Արծրունի իշխանը, խզելով դաշինքը Սմբատ Ա-ի հետ, իրեն հռչակել էր հայոց թագավոր՝ հիմք դնելով Վասպուրականի Արծրունյաց թագավորությանը (908-1021 թթ.): Յուսուֆը, ցանկանալով ամեն կերպ պառակտել Հայաստանը, ճանաչեց Գագիկի թագավորությունը։ Սակայն Գագիկ Արծրունին Հայաստանում հակաթոռ թագավորություն չստեղծեց և Յուսոֆի սպասելիքները չարդարացան։ Այս ամենին գումարվեց հյուսիսային լեռնկան ցեղերի ասպատակությունները։ Հովհաննես Դրասխանակերտցին հայտնում է, որ երկրում այնպիսի սով էր սկսվել, որ եղան նաև մարդակերության դեպքեր։ 913 թվականին, երբ երբ Սմբատ Ա-ն գերեվարվեց, Յուսուֆը Գագիկ Արծրունուն հռչակեց Հայոց թագավոր։

«Հայկական պետականության նախարարական շրջանը».

1. Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները:

Վահան Մամիկոնյան (440ՈղականՏարոնՏուրուբերանՀայկական մարզպանություն — 505ՈղականՏարոնՏուրուբերանՀայկական մարզպանություն) հայ ռազմական և քաղաքական գործիչ, Հայոց սպարապետ և Հայոց մարզպան (484-505)[3]։ Հմայակ Մամիկոնյանի և Ձվիկ Արծրունու ավագ որդին, ՎարդիԱրտաշեսի և Վասակի եղբայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից։

Վահան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի և Ձվիկ իշխանուհու ավագ որդին է։ Ավարայրի ճակատամարտից (451 թ.) հետո նրան եղբայրների՝ Վասակի ու Արտաշեսի հետ պատանդ են վերցրել և տարել Պարսից արքունիք։ 455 թվականին Գուգարաց Աշուշա Բդեշխն ազատել է նրանց և կրթել ու դաստիարակել է իր տանը։ Հետագայում Վահանը հաստատվել է իր հայրական ոստանում, դարձել տոհմի նահապետը և, իր շուրջը հավաքելով հայրենասեր նախարարներին, նախապատրաստվել է ապստամբության պարսիկների դեմ։ Տեղեկանալով այդ մասին՝ պարսիկ պաշտոնյաները փախել են Ատրպատական, և իշխանությունն անցել է ապստամբներին։

Վարդան Մամիկոնյան (388 — 451), 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ։

Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի հրամանատարն էր։ Այն տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26-ին՝ Վասպուրականի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66 000 զինվորներից, իսկ պարսիկների բանակը՝ 90 000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Ճակատամարտը վերջացավ հայերի հաղթանակով։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։

Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ և Սահականույշի(կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստրը) ավագ որդին է։ Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում։ 420 թվականին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս II կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար)։

422 թվականին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո՝ 432 թվականին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ։

Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թվականին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների դեմ։

Հայաստանը 7-8-րդ դարերում

1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:

Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։

Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝

  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։

Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։

Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

2. Նկարագրե՛ք 8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները:

Արմինիայի հակաարաբական ապստամբություններ, 8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ։ Դրանք տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում (Հայկական լեռնաշխարհ և Կովկասյան լեռներ)։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։
8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրությանօգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տների հիմնական մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։


«Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին»

1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝

ա/ Տրդատ 3-րդ

Տրդատ Գ Մեծ (250-ական թվականներ – 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։

Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։
Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։

Խոսրով Կոտակ

Չորրորդ դարի հայոց պատմությունը լի է հետաքրքիր, փառահեղ ու ողբերգական իրադարձություններով: Իրար են հաջորդում մերթ հզոր ու պատվախնդիր, մերթ թուլակամ կամ հակասական գործիչներ… 330 թ. մահանում է հայոց թագավոր Տրդատ Գ Արշակունին (287-330), և հայոց գահն անցնում է նրա որդուն՝ Խոսրով Գ Կոտակին (330-338):

Նրա գահակալությանն աջակցեցին Հռոմի Կոստանդինոս կայսրը և Վրթանես Ա Պարթև կաթողիկոսը: «Կոտակ» նշանակում է կարճահասակ, փոքրամարմին: Բայց փոքրամարմին ու թուլակամ այս գահակալն իր կարճատև թագավորության ընթացքում հասցրեց երկու մեծագործություն կատարել: Գահ բարձրանալով՝ Խոսրովը ձեռնամուխ եղավ նոր՝ Դվին մայրաքաղաքի կառուցմանը: Քանի որ Արաքսը փոխել էր հունը և նախկին հունի մեջ՝ Արտաշատ մայրաքաղաքի մատույցներում, ճահիճներ էին առաջացել, արքան Արտաշատից ոչ հեռու նոր մայրաքաղաք կառուցեց, որ հետագայում բարգավաճեց ու դարձավ հայոց միջնադարյան ամենամեծ քաղաքներից մեկը: Նա նաև տնկեց Տաճար մայրի և Խոսրովակերտ արգելոց-անտառները՝ որպես արքունի որսատեղի: Խոսրովի արգելոցը մեզ հասած հնագույն արգելոցն է աշխարհում: Խոսրովի հոր՝ Տրդատ Գ-ի թագավորության օրոք՝ 301 թ., Մեծ Հայքում Հռոմի անմիջական ու գործուն միջամտությամբ քրիստոնեությունը հռչակվել էր պետական կրոն: Սա, իհարկե, սոսկ հոգևոր փոփոխություն չէր: Քրիստոնեության ընդունումն առաջին հերթին քաղաքական կողմնորոշում էր: Մեծ Հայքը երես էր թեքել իր ցեղակից ու բարեկամ պարսիկներից, ընդունել հռոմեական կողմնորոշում: Նոր ձևավորված Հայ առաքելական եկեղեցին ամուր արմատներ գցեց հայոց հողում և փաստացի դարձավ հռոմեական շահերի ներկայացուցիչը Հայաստանում՝ շատ դեպքերում միջամտելով պետության գործերին, երբեմն ուղղակի պատանդի դերում պահելով հայոց արքաներին ու պետական համակարգը: Հայոց կաթողիկոսը, հոգևոր պետ լինելուց զատ նաև երկրի գլխավոր դատավորն էր: Դեռևս Տրդատ Գ թագավորության օրոք, դժգոհ արքայի վարած քաղաքականությունից, նրանից ապստամբել և անկախացել էր Աղնձիքի Բակուր բդեշխը: Խոսրովը, գահ բարձրանալով, իրեն հենարան ունենալով հայ եկեղեցին և Մամիկոնյաններին, ձեռնամուխ եղավ իր թագավորության ամրապնդմանը: Նա գրավեց Աղնձիքը և բնաջինջ արեց Բակուր բդեշխի տոհմը:

Տիրան

 (ծն.թ.անհայտ մոտ 300-305–մոտ 358), Հայոց թագավոր 338–350 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Խոսրով Գ Կոտակին։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։

Արշակունյաց Հայաստանը 298-387 թթ.

Տիրանի իշխանության վերջին տարիներին հարաբերությունները սրվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են բերում կենտրոնախույս ձգտումներ, ապա տեղի են ունենում պետություն-եկեղեցի առաջին բախումները։ Այս բախումներն այնքան են խորանում, որ Հուսիկ կաթողիկոսը բանադրում է Տիրան թագավորին։ Վերջինիս հրամանով Հուսիկին բրածեծ անելով սպանում են։ Սրա պատճառն այն էր, որ եկեղեցին մեծապես հզորացել էր և ավատատիրական կարգերի պայքարում սկսել էր մեծ դեր խաղալ երկրի ներքին կյանքում։ Տիրանը վատ հարաբերություններ է ունեցել նաև նախարարների հետ: Օգտվելով երկրի ներքին անկայունությունից՝ Ատրպատակինի մարզպան Վարազը Տիրանին ձերբակալում է, աչքերն այրում ածուխով և ուղարկում Շապուհի մոտ: Շապուհը, իմանալով այն մասին, որ հայերը հռոմեացի Կոստանդիոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել պարսիկների դեմ ռազմական դաշինք կնքելու նպատակով, ազատում է Տիրանին, որը սակայն կուրության պատճառով հեռանում է պետական գործից: Կյանքի վերջին տարիները Տիրանն անց է կացնում Արագածի լանջերին ՝ Կոշում:

Արշակ Բ

Ծննդյան թվականն անհայտ է:Մոտ 368 թ.Արշակ Բ-ն հայ Արշակունիների արքայատոհմի երևելի թագավորներից է (350–368 թթ.): Նա  պայքարել է հայրենիքի անկախության պահպանման համար: Նրա մասին է հյուսվել «Արշակ և Շապուհ» ավանդազրույցը:Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է  հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն:

Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ: Արշակ Բ-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն: Արքունի զորաբանակը մեծացնելու, թագավորական իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով Մասիսի ստորոտին (Կոգովիտ գավառում) հիմնադրել է Արշակավան արտոնյալ, ապահարկ քաղաքը, սակայն ըմբոստ նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են այն: 359 թ-ին վերսկսվել է պատերազմը Պարսկաստանի և Հռոմի միջև: Հայաստանի սահմանները վտանգվել են պարսից կողմից, ուստի Արշակ Բ-ն ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը: Նա արշավանք է սկսել` Հայոց Միջագետքը պարսիկներից ազատագրելու և կայսր Հուլիանոսի բանակին միանալու համար: Սակայն զոհված Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը, դավաճանելով Արշակին, 363 թ-ին դաշնագիր է կնքել Շապուհի հետ և, չնայած կռվելու բավարար ուժեր ուներ, ընդունել է նրա առաջարկած ծանր ու ստորացուցիչ պայմանները: Համաձայն դաշնագրի, որը հռոմեացի պատմիչ և այդ պատերազմի մասնակից Ամմիանոս Մարկելլինոսն անվանել է «ամոթալի», Հռոմը Պարսկաստանին է զիջել Արվաստանը, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը, Ռեիմենեն, Շապուհի հետ գործարք կնքել՝ ի հաշիվ հայկական տարածքների:Ձերբազատվելով Հռոմից՝ Շապուհ II-ն արշավել է Հայաստան: Քառամյա պատերազմի  (364–368 թթ.) ընթացքում Արշակ Բ-ն անհավասար պայքարում պահպանել է Մեծ Հայքի սահմանները, իսկ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ հոների ու ալանների դաշնակցությամբ նույնիսկ ասպատակել է Ատրպատականը: Շապուհը հարկադրված դադարեցրել է հարձակումներն ու դիմել նենգ միջոցների. Արշակ Բ-ի դեմ նախ հրահրել է Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, ապա, հաշտություն կնքելու պատրվակով, մայրաքաղաք Տիզբոն է հրավիրել նրան: Հայոց թագավորին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին (Վահան Մամիկոնյանի եղբայրը) բանտարկել են Խուժիստան նահանգի Անհուշ բերդում: Շապուհի հրամանով Արշակին կուրացրել և տանջամահ են արել, իսկ Վասակին՝ մորթազերծ: Արշակ Բ-ի մասին գրել է Րաֆֆին «Սամվել» պատմավեպում, նրան են նվիրված Ստեփան Զորյանի «Հայոց բերդ», Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպերը և Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան:

Պապ թագավոր

Պապը Հայոց թագավոր է (370–374 թթ.) Արշակունիների արքայատոհմից. վերականգնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չափավորել եկեղեցու հզորությունը և ձգտել քաղաքական անկախության՝ ձերբազատվելու համար Հռոմեական կայսրության գերիշխանությունից:Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին (հայերի խնդրանքով) և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն  ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը,  գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները: Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին:  Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին:

Այս հաղթանակով Պապն  ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ  տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից: Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից (372 թ.) հետո Պապը Շահակ Ա Մանազկերտցուն չի ուղարկել Կեսարիա` օծվելու` դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ



 «Քրիստոնեության ընդունումը Հայաստանում: Ավատատիրության հաստատումը».

1. Ներկայացրե՛ք Համաշխարհային կրոնները:

Համաշխարհային կրոնները և հոգևոր ավանդույթները կարելի է դասակարգել մի քանի մեծ խմբերի, որոնք ոչ մի կերպ չունեն միատեսակ պրակտիկա։ Այս տեսությունը սկսվել է 18-րդ դարում՝ նպատակ ունենալով ճանաչել հասարակության բարեկրթության հարաբերական մակարդակը։
Համաշխարհային կրոնի հիմնական տեսակներն են՝ Բուդդայականությունը, Իսլամը և Քրիստոնեությունը: 

 Բուդայականությունը հիմնված է «Բուդդա» ուսմունքի վրա։ Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա ճանաչված է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։ 

Քրիստոնեությունը, միաստվածային կրոն է , հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ: Իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։Քրիստոնեություն եզրույթն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից  Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։

Իսլամը համաշխարհային կրոնի տեսակներից է , որի հիմքը Ղուրանն է։ Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «հնազանդություն»։ Այլ տերմինաբանությամբ իսլամը բացարձակ միաստվածություն է, Ալլահին(Աստծոն) ենթարկվելը։ Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ։ Ղուրանի տեսանկյունից, իսլամը միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդներն են բոլոր մարգարեները։ Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամեդ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել է տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով։ 

2. Նկարագրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:

Մարդպետություն, որի գործակալը հսկում էր թագավորի ապարանքը, բերդերն ու ամրոցներր, ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր, եկամուտներն ու գանձերը, գլխավորում էր «մարդպետական» կոչվող հեծյալ զորագունդր, հոգում էր արքայազունների դաստիարակությունը, մեծարվում «Հայր» պատվանունով:

Սպարապետություն, որի գործակալր երկրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարն էր և այդ գործում թագավորի առածին տեղակալը: Սույն գործակալությունր գերազանցապես վարել են Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչներր:

Մեծ դատավարություն, որի գործակալր ղեկավարում էր դատական ատյաններր, ընդունում հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետևում դրանց կենսագործմանը, այդ գործերում համարվում թագավորի առանձին խորհրդականը: Մեծ դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից հետո Հայոց Հայրապետի (կաթողիկոսի) մենաշնորհը:

Մաղխազություն, որի գործակալը գլխավորում էր արքունի պահակազորը և թիկնազորը, հոգում թագավորի անձի և նրա ընտանիքի պաշտպանությունը: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Խորխոռունի նախարարական տան ներկայացուցիչները:

Թագադիր ասպետություն, որի գործակալը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման և արքունի ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում էր օտարերկրյա դեսպաններին: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Բագրատունյաց տոհմի ներկայացոլցիչներր:

Սենեկապետություն, որի գործակալր ղեկավարում էր պետական գրագրությունները, համարվում արքունի դիվանի քարտուղարը, դպրապետր և կնքապահը: Արքայի հանձնարարությամբ այդ պաշտոնր վարել են հավատարիմ, գրագետ և օտար լեզուների տիրապետող ազնվականներ:

Մատենագրական աղբյուրներում հիշատակվում են նաև շահախոռապետ, որսապետ, տակառապետ, հանդերձապետ, դահճապետ, մունետիկ, շահապ, գրչունիք, նամակունիք, սպանդունիք, արքունի դրան եպիսկոպոս և այլ անվանումներով միջին ու մանր գործակալություններ: Արշակունիների արքայատան անկումից (428 թ.) հետո հիմնականում հարատևեցին համապետական նշանակություն ունեցող գործակալությունները, որոշ գործակալություններ վերաիմաստավորվեցին, իսկ պալատական նեղ նշանակություն ունեցողները դադարեցին գործելուց:

3. Ի՞նչ էին բովանդակում Գահնամակը և Զորանամակը

ԶորանամակՄեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

Զորանամակի միակ ձեռագիր օրինակը, որը կցված է եղել Անանիա Շիրակացու Ժամանակագրությանը, մեզ է հասել Տիրամայր անունով մի հայուհու ընդօրինակությամբ։ Այն առաջին անգամ հրատարակել է (1842 թ) Հովհաննես Շահխաթունյանցը իր «Ստորագրություն կաթողիկե Էջմիածնի և հինգ գավառացն Այրարատայ» գրքի Բ հատորում (Էջմիածին, 1842, էջ 58)։ Զորանամակի ձեռագիր թերի մի օրինակ պահպանվում է Մատենադարանում։

Գահնամակ– Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Հանդիպման լուսաբանում

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

«Հասարակագիտական ամենամյա բաց ստուգատես 2024»-ի շրջանակում, որպես ստուգատեսի մեկնարկ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հետազոտական վարժարանում հասարակագիտական հանդիպում — քննարկում է քաղաքական գործիչ, Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ։

Հանրապետություն, կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ հանդիպումը բավականին հետաքրքիր ու արդյունավետ անցավ, ինձ համար շատ հարցերի պատասխաններ մութ չմնացին։
Աշակերտները հարցեր հղեցին, որոնց պատասխանները նույնպես ինձ համար կարևոր էին և հետաքրքիր։

Այստեղ կարող եք դիտել հանդիպման տեսանյութը։