Առաջադրանքներ

1. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

1․ Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիները:

2․ Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Զրույցը լռում էր և նրանք լսում էին ջրերի ձայնը:

3․ Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, որովհետև քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:

4․ Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:

5․ Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Անունը Ծիրանի տափ է, բայց ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:

6․ Ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Ժամանակին հսկաներ են ապրել, բայց իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

7․ Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ և կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:

8․ Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Ես ուրախ կլինեմ և ամեն ինչ կկարգավորվի:

9․ Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:
Դու քաջ ես ու անձնվեր և դու կարդարացնես մեր հույսերը:

2. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

1․ Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Բույսը հիմնականում թիթեռներով է սնվում:

2․ Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Ծաղիկն ունի չորս հազար տեսակ:

3․ Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
Առավել արժեքավոր է այդ տեսակը։ Այդ տեսակի հոտը շարունակ փոխվում է:

4․ Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ։ Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:

5․ Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին։ Այդ տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:


3Որոշում ենք՝ յուրաքանչյուր բառն ինչ խոսքի մաս է:
4
Որոշում ենք՝ յուրաքանչյուր բառն ինչ պաշտոն ունի նախադասության մեջ:

  1. Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը և զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։

    Երբ — ժամանակի պարագա, դերանուն
    Մտավ — ստորոգյալ, բայ
    Շուկա — պարագա, գոյական
    Փորձված — որոշիչ, բայ
    Աչքերով — խնդիր, գոյական
    Չափեց — ստորոգյալ, բայ
    Հրապարակը — խնդիր, գոյական
    և — շաղկապ
    Զինվորների — հատկացուցիչ, գոյական
    ու — շաղկապ
    Խանութպանների — հատկացուցիչ, գոյական
    Եռուզեռում — պարագա, գոյական
    Մի — որոշիչ, դերանուն
    Անկարգություն — խնդիր, գոյական
    Նկատեց — ստորոգյալ, բայ
    Որ — ենթակա, դերանուն
    Նրան — խնդիր, դերանուն
    Դուր չեկավ — ստորոգյալ, բայ

5Տրված նախադասություններում գտիր՝

ա) բաղադրիչ նախադասությունները,
բ) բաղադրիչ նախադասությունների կապակցման միջոցները,
գ) բաղադրիչ նախադասությունների հարաբերությունը միմյանց հետ (որն է որին համազոր, որին՝ ստորադաս)։

  • 96-եթե
  • 97,98,99-որ
  • 100-որտեղ
  • 101-որ
  • 102-թեև
  • 103-որ
  • 104-այնպես,ինչպես
  • 105-որովհետև
  • 106-եթե
  • 107-որ
  • 108-եթե
  • 109-որ

96.Ա. Եթե մարդու էությունը այդ ժամանակից ի վեր էսպես փոխված լիներ, Բ. մենք այսօր հազիվ թե հասկանայինք այդ ստեղծագործությունը:

ստորադաս Ա-ն քերականորեն լրացնում է Բ -ին:

97. Ա. Այս գործն այսօր այնքան ժամանակավրեպ է, Բ. որ երիտասարդության շրջանում չունի գրեթե ոչ մի ընթերցող:

ստորադաս Բ-ն քերականորեն լրացնում է Ա -ին:

98. Ա. Կարելի՞ է արդյոք, անտեսել այն հանգամանքը, Բ. որ սփյուռքի հայության մի ստվար մասը արևելահայերեն է խոսում և նոր ուղղագրությամբ է գրում:

ստորադաս Բ-ն քերականորեն լրացնում է Ա -ին:

99.Ա. Անհավատալի է ուղղակի, Բ. որ ես այդ հերոսական մարդու կողքին էի:

ստորադաս Բ-ն քերականորեն լրացնում է Ա -ին:

100.Ա. Սահմանամերձ Բագարան գյուղն այնտեղ է, Բ. որտեղ միախառնվում են Արաքսն ու Ախուրյանը:

ստորադաս Բ-ն քերականորեն լրացնում է Ա -ին:

101.Ա. Նրանց մեջ կան լուրջ գիտնականներ, Բ. որ նոր փաստեր են կուտակել և հնարավորություն են փնտրում դրանք շրջանառության մեջ դնելու:

ստորադաս Բ-ն քերականորեն լրացնում է Ա -ին:

102.ԱԹեև Սարոյանը երկու անգամ եղել էր Հայաստանում,Բ ես նրան չէի տեսել:

Բարդ համադասական նախադասություն:

103.Ա. Սարոյանի բացառիկությունն այն էր, Բ. որ դարձավ նաև իր հարազատ ժողովրդի մեծ գրողներից մեկը:

ստորադաս Բ-ն քերականորեն լրացնում է Ա -ին:

104.Ա. Փորձի ադրյունքն այնպես ստացվեց, Բ. ինչպես կանխատեսել էր գիտնականը:

ստորադաս Բ-ն քերականորեն լրացնում է Ա -ին:

105.Ա. Սարոյանը գրականության մեջ կարևորը ոգին է համարում, Բ. որովհետև գրականությունը ամենից առաջ ոգի է և դրանից բխած կենսափիլիսոփայություն:

ստորադաս Բ-ն քերականորեն լրացնում է Ա -ին:

106.Ա. Եթե նա իր խոստումը կատարի և պայմանավորված օրը իր զորքով հասնի մեզ օգնության, Բ. թշնամին չի կարողանա դիմադրել:

ստորադաս Ա-ն քերականորեն լրացնում է Բ -ին:

107.Ա. Նրան ցո՛ւյց տվեք, Բ. որ դուք սուր միտք ունեք:

ստորադաս Բ-ն քերականորեն լրացնում է Ա -ին:

108.Ա. Հիշողությունը կարող է խամրել և բթանալ, Բ. եթե չի հարստանում սեփական տաառապանքի փորձով:

ստորադաս Բ-ն քերականորեն լրացնում է Ա -ին:

109.Ա. Մեր ազգային ոգու, ոճի, հոգեբանության, ավանդների և միջազգային գեղարվեստական մտածողության համաձուլվածքից ծնունդ է առել գրական վիթխարի մի երևույթ, Բ. որ մեկ բառով սարոյանական է կոչվում:

Թեստ


1-4․չընդհատել,կընկնի, թրըխկ, դասընթաց
2-4․անտերունչ, զեղչել, փարչ, պչր ասեր
3-4․ ա-1, բ-2, գ-2, դ-1
4-4․կապտել, վայրկյաններ, ընդունված
5-2․գամվել-մեխվել, գաղտնապահ-փակբերան, գարշադեմ-տգեղ, գնահատելի-արժեքավոր

6)3-լայնաթիկունք-պարթև, խորապես-հարևանցի, մեծահարուստ-ընչազուրկ, կալանավորել-ձերբազատել
7)3-ա-1, բ-3, գ-4, դ-2
8)1-թքագեղձ, սրախողխող, անթացուպ, չվերթ
9)4-ցուցափայտեր, երկրամասեր, գետաձիեր, սեպագրեր
10)3-հայրանուն, սուրանկյան, ասնան, խիզախության

11)4-Եվ քո քարացած բռունցքում հիմա
Ես սուրն եմ դնում ահեղ ճշմարտի
12)2-դառնում եմ, գալիս եմ, կանք, լալիս են
13)4-Տասն անգամ չափի՛ր, նոր մեկը կտրի՛ր
14)4-Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով․․․






Շաբաթվա առաջադրանքներ

Առաջադրանք 1

  • Վերլուծի՛ր բերված նախադասությունները, մեկնաբանի՛ր կետադրությունը։

    1. Շների (հատկացուցիչ) ձայնին (հանգման խնդիր) մի քանի հոգի (ենթակա) դուրս եկան (ստորոգյալ) վրաններից (տեղի պարագա), նայեցին (ստորոգյալ) նրանց (հատկացուցիչ) կողմը (ուղիղ խնդիր)։
    2. Նրան (հանգման խնդիր) թվաց (ստորոգյալ)՝ օձը (ենթակա) խայթեց (ստորոգյալ) ակնոցավոր (որոշիչ) մարդուն (հանգման խնդիր)։
    3. Բասուտա գետի (հատկացուցիչ) մյուս (որոշիչ) ափին (տեղի պարագա)՝ քարաժայռերի վրա (տեղի պարագա), թառել են (ստորոգյալ) մի քանի (որոշիչ) տներ (ենթակա)։
    4. Խսիրի վրա (տեղի պարագա) պառկեց (ստորոգյալ) նաև կինը (ենթակա)՝ ծածկելով (դերբայական դերձվածք) փոքրիկ (որոշիչ) տղային (հանգման խնդիր)։
    5. Քամուց (պատճառի պարագա) հնձանի (հատկացուցիչ) դռնակը (ենթակա) մեղմ (ձևի պարագա) ճռնչում էր (ստորոգյալ)՝ հիշեցնելով (դերբայական դարձվածք) մի հին (որոշիչ) երգ (ուղիղ խնդիր)։
    6. Հասկացրո՛ւ (ստորոգյալ) թշնամուդ (հանգման խնդիր), որ ամեն վայրկյան (ժամանակի պարագա) պատրաստ ես պատերազմելու (ստորոգյալ), և նա (ենթակա) կհրաժարվի (ստորոգյալ) զենքի (հատկացուցիչ) ուժով (միջոցի խնդիր) քեզ (հատկացուցիչ) ընկճելու մտքից (անջատման խնդիր)։
    7. Հիշենք (ստորոգյալ) Չինգիզ Այթմատովի (հատկացուցիչ)՝ հիշողությունը (ուղիղ խնդիր) կորցրած (որոշիչ) հերոսին (հանգման խնդիր)։
    8. Ես (ենթակա) ապրելու (հատկացուցիչ) ուժ (ուղիղ խնդիր) էի ստանում (ստորոգյալ) դահլիճների (հատկացուցիչ) ու հրապարակների (հատկացուցիչ)՝ հայ (որոշիչ) երգով (միջոցի խնդիր) ու խոսքով (միջոցի խնդիր) ոգեշնչված (որոշիչ) բազմությունից (անջատման խնդիր)։
    9. Հովտում (տեղի պարագա) երևում էր (ստորոգյալ) Գաբրիելի պապի (հատկացուցիչ)՝ առասպելական (որոշիչ) շինարարի (հատկացուցիչ) ձեռքով (միջոցի խնդիր) հիսուն տարի առաջ (ժամանակի պարագա) կառուցած (որոշիչ) եկեղեցին (ենթակա)։
    10. Ամենագեղեցիկ (որոշիչ) իրը (ենթակա), առօրեական (որոշիչ) դառնալով (դերբայական դարձվածք), միշտ մի բան (ուղիղ խնդիր) կորցնում է (ստորոգյալ) իր (հատկացուցիչ) արժեքից (անջատման խնդիր)։
  • Կազմի՛ր ձայն, թշնամի, տուն, քարաժայռ, մարդ, կին բառերի հոգնակին։

    ձայն-ձայներ
    թշնամի-թշնամիներ
    տուն-տներ
    քարաժայռ-քարաժայռեր
    մարդ-մարդիկ
    կին-կանայք
  • Ներքևի նախադասությունների մեջ գտի՛ր հատուկ անունները։

    Բասուտա գետ, Չինգիզ Այթմատով, Գաբրիել պապ:
  • Որոշի՛ր ձայնին (1-ին նախ.), մարդուն (2-րդ նախ.), ափին (3-րդ նախ.), տղային (4-րդ նախ.), թշնամուդ (6-րդ նախ.) բառերի հոլովները։

    ձայնին-տրական
    մարդուն-տրական
    ափին-տրական
    տղային-տրական
    թշնամուդ-տրական
  • Գտիր նախադասություններում 1 բառ, որի բոլոր վանկերը բաց լինեն։

    գա-լու
  • Նախադասություններում գտիր և դուրս գրիր կապերն ու կապական բառերը։

    Որ, և, ու
  • Նախադասություններում գտիր մեկական սահմանական, ըղձական, հրամայական, ենթադրական եղանակի բայ։

    կորցնում է-սահմանական
    հասկացրո՛ւ-հրամայական
    հիշենք-ըղձական
    կհրաժարվի-ենթադրական
  • Նշված ժամանակաձևերից ո՞րը չկա տրված նախադասություններում. անցյալ կատարյալ, վաղակատար անցյալ, անկատար ներկա, ապակատար ներկա։

    1.Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը։
    2. Նրան թվաց՝ օձը խայթեց ակնոցավոր մարդուն։
    3. Բասուտա գետի մյուս ափին՝ քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։
    4. Խսիրի վրա պառկեց նաև կինը՝ ծածկելով փոքրիկ տղային։
    5. Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր՝ հիշեցնելով մի հին երգ։
    6. Հասկացրո՛ւ թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու, և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ ընկճելու մտքից։
    7. Հիշենք Չինգիզ Այթմատովի՝ հիշողությունը կորցրած հերոսին։
    8. Ես ապրելու ուժ էի ստանում դահլիճների ու հրապարակների՝ հայ երգով ու խոսքով ոգեշնչված բազմությունից։
    9. Հովտում երևում էր Գաբրիելի պապի՝ առասպելական շինարարի ձեռքով հիսուն տարի առաջ կառուցած եկեղեցին։
    10. Ամենագեղեցիկ իրը, առօրեական դառնալով, միշտ մի բան կորցնում է իր արժեքից։

    Ապակատար ներկա 


Առաջադրանք 2․
Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունների ուղղակի խոսքը վերածիր անուղղակիի։

105. Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ արեգակին ասում էր, որ նա դուրս չգա, նա է դուրս գալու․ հակառակ դեպքում նա կխամրի իր գեղեցկության կողքին։

106. Նա զղջաց և ասաց հորը, որ մեղանչել է նրա դեմ, ինքը այլևս արժանի չի նրա որդին կոչվելու, պետք չէ, որ նրա անբասիր անվան կողքին հնչի իրենը։

107. Հայրն ասաց որդուն, որ նա միշտ իր հետ է եղել, և այն ամենը, որ իրենն է, նաև նրանն է։

108. <<Աստվածաշունչը>> սովորեցնում է մեզ, որ պետք չէ հապաղել կարոտյալին բարություն անել, երբ ձեր ձեռքը կարող է օգնել նրան։

109. Նա ծերունուն աղաչական ձայնով դիմեց, որ փրկի որդուն ու ջանք չխնայի։

110. Քամուց խոնարհվելով՝ հառաչանքով մտածեց եղևնին, որ ինքն էլ չգիտի, թե ինչ է պատահել իրեն, բայց զգում է, որ իր համար նոր կյանք է սկսում։

111. Վարուժանը գրում է, որ Դուրյանի տխրության շարժիչը նույն իր անձն է, իրենը՝ ուրիշները, ապա ավելացնում է, որ Դուրյանը ողվում է նրա ժպտալ չկարողանալուց, ինքը ողբում է իր գութից և բարկությունից։

112. Գրողին ներկայանալով՝ ծերունին բացատրեց, որ քանի որ նրանք հարևաններ են, եկել է, որ զրույց անեն ու խնդրեց, որ նա էկ մեկ-մեկ իրեն հյուր գա։

113. Պապը զարմացած հարցրեց, թե որդին չգիտի, որ ինքը Անդրանիկի զինվորներից մեկն է եղել, էլ ինչու՞ է իրեն այդպիսի բաներ ասում։

114. Սեպուհը երիտասարդին ասաց, որ եկել է իրենց այնքան սպասված հատուցման ժամը, ինքը սպասում էր դրան, բայց չէր կարծում, որ երբևէ իրեն կառաջարկեն ուրացող դառնալ և նրան էլ՝ իր հետ։

115. Նա ինձ հարցրեց, թե չեմ կարող հայտնել նրան, թե որտեղ պիտի միանա մեր և ուրիշների բանակները, և թե այդ գործում որն է իմ դերը։

Առաջադրանք 3

Գտիր ստորոգյալները, որոշիր տեսակները, նշիր բաղադրյալ ստորոգյալներում հանգույցը որն է, ստորոգելին՝ որը

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունները։ մեկնաբանիր կետադրությունը։

Վերլուծիր նաև ձևաբանորեն։

  1. Սևանը քաղցրհամ լիճ է։
    Սևանը-ենթակա
    Քաղցրահամ-որոշիչ
    Լիճ է-բաղադրյալ ստորոգյալ
    Լիճ-ստորոգելի
    Է-հանգույց
  2. Քեզ զանգողը ես էի։
    Քեզ-հանգման խնդիր
    Զանգողը-ենթակա
    Ես էի-բաղադրյալ ստորոգյալ
    Ես-ստորոգելի
    Էի-հագույց
  3. Օրանգուտանը համարվում է մարդանման կապիկ։
    Օրանգուտանը-ենթակա
    Համարվում է կապիկ-բաղադրյալ ստորոգյալ
    Կապիկ-ստորոգելի
    Համարվում է-հագույց
    Մարդանման-որոշիչ
  4. Այդ օրվանից կղզին կոչվեց Աղթամար։
    Կղզին-ենթակա
    Կոչվեց Աղթամար-բաղադրյալ ստորոգյալ
    Այդ օրվանից-ժամանակի պարագա
    Կոչվեց-հանգույց
    Աղթամար-ստորոգելի
  5. Տեսիլքը գնաց հեռացավ՝ աստիճանաբար մարելով երկնքի խորքում։
    Տեսիլքը-ենթակա
  6. Առաջին ձիավորը՝ նկարիչը, իր ծոցատետրում նկարեց ամրոցի սրածայր բուրգը։
    Ձիավորը-ենթակա
    Նկարեց-պարզ ստորոգյալ
    Առաջին-որոշիչ
    Նկարիչը-բացահայտիչ
    Իր ծոցատետրում-տեղի պարագա
    Ամրոցի-հատկացուցիչ
    Սրածայր-որոշիչ
    Բուրգը-ուղիղ խնդիր

    Ձևաբանական վերլուծություն
    Առաջին-դասական թվական
    Ձիավորը-գոյական, ուղղական հոլով, ի արտաքին, հասարակ, եզակի
    Նկարիչը-գոյական, ուղղական հոլով, ի արտաքին, հասարակ, եզակի
    Իր-անձնական դերանուն, սեռական հոլով
    Ծոցատետրում-գոյական, ներգոյական հոլով, ի արտաքին, հասարակ, եզակի
    Նկարեց-բայ, անցյալ, սահմանական, անցյալ կատարյալ, պարզ, եզակի
    Ամրոցի-սեռական, գոյական, եզակի, ի արտաքին, հասարակ
    Սրածայր-որակական ածական
    Բուրգը-
  7. Մյուս կածանները՝ անծանոթ, երկյուղալի, նրանց անօգտագործելի են թվում։
    Կածանները-ենթակա
    Անօգտագործելի են թվում-բաղադրյալ ստորոգյալ
    Մյուս, անծանոթ, երկյուղալի-որոշիչ
    Նրանց-հանգման խնդիր
    անօգտագործելի-ստորոգելի
    Թվում են-հանգույց
  8. Իմ աչքին Արամի՝ ձիու համար նախատեսված մտրակը դառնում է օձ։
    Մտրակը-ենթակա
    Դառնում է օձ-բաղադրյալ ստորոգյալ
    Իմ-հատկացուցիչ
    Աչքին-հանգման խնդիր
    Արամի-հատկացուցիչ
    Ձիու-բացահայտիչ
    Համար-կապ
    Նախատեսված-
    Դառնում է-հագույց
    Օձ-ստորոգելի
  9. Պահածոյի՝ թիթեղից պատրաստված տուփը նասելի նորություն էր այդ քարափների վրա։
    Տուփը-ենթակա
    Նորություն էր-բաղադրյալ ստորոգյալ
    Պահածոյի-հատկացուցիչ
    Թիթեղից պատրաստված-որոշիչ
    Նասելի-որոշիչ
    Այդ քարափների վրա-տեղի պարագա
  10. Նոր սրունդն իրեն չի համարում ո՛չ Մոտկանա երկրից, ո՛չ Տալվորիկից։
    Սրունդն-ենթակա
    Ոչ Տալվորիկից-բաղադրյալ ստորոգյալ
    Նոր-որոշիչ
    Իրեն-ուղիղ խնդիր
    Չի համարում-հանգույց
    Ոչ Տալվորիկից-ստորոգելի
  11. Աղբյուրը քարափի տակ է։
    Աղբյուրը-ենթակա
    Քարափի տակ է-բաղադրյալ ստորոգյալ
    Տակ-ստորոգելի
    Է-հանգույց
  12. ինչո՞ւ է տոպրակը ուսից կախ։
    Տոպրակը-ենթակա
    Ուսից կախ է-բաղադրյալ ստորոգյալ
    Ուսից-տեղի պարագա
    Կախ-ստորոգելի
    Է-հանգույց
    Ինչու-պատճառի պարագա

Առաջադրանքներ

Բացատրել հետևյալ շրջասություններ․

երեք ոտքով քայլել- ծերանալ
երկաթե թռչուն- ինքնաթիռ
Եվայի սերունդ- աղջիկներ
սև ոսկի- նավթ
երկաթե թուխս- ինկուբատոր
երկարականջ քեռի- էշ
դուռը ցույց տալ- դուրս հանել
եկեղեցու հայրեր- հոգևորականներ
Եվրոպայի սիրտ- Փարիզ
երկիր Նաիրի- Հայաստան
երկինք գնալ- մահանալ
Երկնային դատավոր — Աստված
երկրորդ կես- սիրած մարդ

Ո՞րն է հետևյալ բառերի հոգնակիի կազմության առանձնահատկությունը՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ

Այս բոլոր բառերը գրաբարի մեջ ավարտվել են ն-ով՝ բեռն, գառն, դուռն և այլն, որի պատճառով էլ կազմվում են ներ մասնիկով

Կարդացեք՝ դերանուն

Դո՛ւրս գրիր ցուցական դերանունները, որոշի՛ր թիվը և հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)

Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝  անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։

Դրանից — եզակի թիվ, բացառական հոլով

Այդ — եզակի թիվ

Սա — եզակի թիվ

Նույնպես — եզակի թիվ

 Գտի՛ր փոխադարձ դերանունները

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Դո՛ւրս գրիր  անձնական դերանունները. կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։

Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, ամենքը, մեկմեկու:

Նրանք, մենք, ինքը, իրենք, դուք

Գրիր դերանունների տեսակները։
Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:

1․ Ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

Գրիր դերանունների տեսակները։
Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:

1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Գրիր դերանունների տեսակները։
Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:

1.ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Հոլովիր ես,  դու,  նա,  ինքը,  մենք,  դուք,  սա,  դա,  ով  դերանունները

Ես — իմ, ինձ, ինձնից, ինձնով,

Դու — քո, քեզ, քեզնից, քեզնով

Ինքը — իր, իրեն, իրենից, իրենով

Մենք — մեր, մեզ, մեզնից, մեզնով

Դուք — ձեր, ձեզ, ձեզնից, ձեզնով

Սա — սրա, սրան, սրանից, սրանով

Դա — դրա, դրան, դրանից, դրանով

Ով — ում, ում, ումից, ումով

Առաջադրանքներ

Առաջադրանք Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։

  1. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։
    Անցնում եմ Երևանի հարացային թաղամասերից մեկով՝ բռնելու Արարատյան դաշտի ճանապարհը։-նպատակի պարագա
  2. Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։
    Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում մի հարմար աշխատանք գտնելու համար։-նպատակի պարագա
  3. Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։
    Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց ցանցի՝ բացվելուն ու ձգվելուն։-հանգման խնդիր
  4. Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց։
    Մենք նպատակ՝ ունենք պատերազմը վերջանալուց հետո նրանց զինաթափ անելու։- նպատակի պարագա
  5. Եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։
    Մայրենին կորցնելու դեպքում կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։ — պայմանի պարագա
  6. Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանքես։
    Քո չկանխելու դեպքում նա կանի ամեն բան։ — պայմանի պարագա
  7. Եթե չիրագործվեն մեր պահանջները, մենք կկռվենք մինչև վերջին շունչը։
    Մեր պահանջները չիրագործվելու դեպքում մենք կկռվենք մինչև վերջին շունչը։ — պայմանի պարագա
  8. Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը։
    Ծնվել է Հայաստանը նորովի ընկալող մի նոր ու խոշոր բանաստեղծ։ — որոշիչ
  9. Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ։
    Գուցե դեռևս մեզ անտեսանելի խոչընդոտներ կան։ — որոշիչ
  10. Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը։
    Այո՛, սկսվեց գրեթե ողջ հողագունդն ընդգրկած, մեծ ու ահռելի պատերազմ։ — որոշիչ

Առաջադրանքներ

Կարդալ բնագիրը և կատարել առաջադրանքները.

(1) Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4) Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:                              Ըստ Ռ. Զարյանի

Առաջադրանքներ

  1. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական։

    1-մեծանուն
    2-լուսավոր
    3-հսկայական
    4-ընդարձակ
  2. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը։

    այդ-ցուցական դերանուն
    մի քանի-անորոշ դերանուն
  3. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ։

    դատարկ-փուչ,սին, ունայն, ընդունայն,
    լուռ-անձայն, լռակյաց, լուռումունջ
  4. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ։

    հանգստացնել, տանել
  5. Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը։

  6. 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ։

    շուրջբոլոր, որոտընդոստ
  7. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական։

    տանը
  8.  3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ։

    պատահականորեն
    ստեղծված
  9. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ։

    նկարը, փնջեր
  10. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը։

    ինքը՝ հեղինակը
  11. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ։

    Անգլիայում
  12. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը։

    խանդաղատանքով
  13. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը։

    (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար:
  14. 3-րդ նախադասության ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի։

    -Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված:

    Նա չափազանց վրդովված հաճախ ասում էր, որ «Սպարտակը» թողած իր մյուս ստեղծագործությունները միշտ պատահականորեն ստեղծված այդ պահի մասին են խոսում։

Առաջադրանքներ

Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ 

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի: 

Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:

Մայրը սիրում է որդուն: Երեխան բացեց դուռը:

Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին։ 

Առաջադրանք 1 Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։
2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։
3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։ զեղչված է
4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։
5․ Նա սիրում է մայրիկին։

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան: Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։ 

Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։ 

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։ 

Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։ 

Առաջադրանք 2 Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։

Երեխան հավատում էր մոր խոսքին։

Ծեր կինն աղոթում էր Աստծուն ։

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

Առաջադրանք 3

Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

  • Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
    ենթակա-աշակերտ, ստորոգյալ- ուղղեց,ուղիղ խնդիր-հարց հանգման խնդիր-վարպետին
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
    ենթակա-նա, ստորոգյալ-վաճառեց, ուղիղ խնդիր-ապրանքը, հանգում-անգլիացիներին
  • Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
    ենթակա-դասղեկը, ստորոգյալ-հանձնեց, ուղիղ խնդիր-գիրքը, հանգում-երեխային
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
    ենթակա-ես(զեղչված), ստորոգյալ-ասում եմ, ուղիղ խնդիր-քաղաքին, հանգում-Անդոյին
  • Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:
    ենթակա-Աստված, ստորոգյալ- պատվիրում է, ուղիղ խնդիր-Մովսեսին, հանգում-ժողովրդին

Առաջադրանք 2

  1. Լրացրու բաց թողած տառերը։

Տեքստ

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի  սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։
Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

2․Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

շնորհիվ-կապ
անառիկ-ածական
երկու- թվական, քանակական
միմյանցից-փոխադարձ դերանուն
հարթության-գոյական, սեռական հոլով
որի-հարաբերական դերանուն
վրա-կապ
շրջապատված-բայ
լեռների-գոյական, հոգնակի, սեռական հոլով
հինավուրց-ածական
ոգուց-գոյական, բացառական
բխող-բայ, ենթակայական դերբայ
երևում էր-սահմանական եղանակ
ամրոցում-գոյական, ներգոյական,


3․Տեքստից գտիր կալվածք, անջատել, ձոր, ասպնջական, թագավոևրական, ապարանք, տանիք, շոգ, լոկ բառերի հոմանիշները։

Կալվածք- դաստակերտ
Անջատել- բաժանել
Ձոր-կիրճ
Ասպնջական-հյուընկալ
Թագավորական-արքունական
Ապարանք-դղյակ
Տանիք-ձեղուն
Շոգ-տապ
Լոկ-միայն

    • Հետևելով կետադրությանը՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկիր և տեղադրիր նախադասությունների ներքևում գրված բառերը։

    31․Տիկին Վարսենիկը նույնիսկ կերակուր պատրաստելու վերջին րոպեին, երբ կրակը ուժեղանալով և կարող էր փչացնել ամեն ինչ , զբաղվում էր լուրեր փոխանակելով։

    32․Այդպիսի անվանի շներ կային Գորիսում, որոնք, որդոց որդի ապրել էին միևնույն տանը, վարժվել էին տերերի բնավորությունը, իսկ իրենցից մի քանիսն այնքան էին երես առել, որ այդպիսի վարքով ու բնավորությամբ նմանվել էին տերերին։

    33․Վարժարանի տղաները խմբերով հաճախ գնում էին լողանալու, ու թեև իրենց հետ բերում էին մեծահասակ մեկին, այդ էլ նրանց չէր փրկում կռվելուց, երբ մտնում էին մեծ ճանապարհի տղաների կառուցած ավազանները։

    34․Ուսանողները հեռանում էին՝ սպառնալով վրեժ լուծել, երբեմն հեռուներում քար էին շպրտում, իսկ մեծ ճանապարհի տղաները, նրանց քշելով, վերադառնում էին գետափ, որտեղ իրենք թագավոր էին։

    35․Գարնանամուտ գետը, ափ դուրս գալով, հեղեղում էր շրջակայքը՝ քարեր գլորելով այնպիսի դղրդոցով, որ թվում էր, թե փլում են լեռները։

    36․Կյորեսի լեզուն նման էր մի չքնաղ հին գորգի․ ինչքան հնանում, մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները, և պատահում էր, որ երբ Մինան այդ հին գորգը տանում էր գետը՝ լվանալու, լաց էր լինում, ու նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն։

    37․Եվ խոսքի վերջին միանգամայն անկեղծ ու դողացող ձայնով նա իր միակ եղբորը ասաց, որ պահում է հայ եկեղեցական ծեսը։

    38․Հանկարծ սաստիկ ցավից վեր թռա․ ինձ թվաց, թե հալեցրած երկաթ թափեցին գլխիս․ մի ծանր հարված զգացի և ընկա կարպետի վրա։

    39․Ա՜խ, եթե իմանային այն ամենը, ինչ որ եկավ իմ գլխին, տեսած լինեին իմ հայրենիքը, նրա մարդկանց, ապա կներեին և՜ իմ տխրությունը, և՜ իմ մեծ կարոտը։

    40․Ինձ հենարան էին մորս անթաքույց հիացմունքն ինձանով, հինգ եղբայրների միշտ զարմացած հայացքները, հորս հազիվ զսպած հպարտությունը։

    Առաջադրանք 1

    1․Ընտրել բառերը և տեղադրել համապատասխան տեղում՝ ենթարկելով փոփոխության:
    ա) Արևելյան մի քաղաքում՝ փոշոտ փողոցի ստվերոտ անկյուններից մեկում, միջօրեի շոգին պառկել է մի ծերուկ դերվիշ:
    (միջօրե, քաղաք, պառկել, անկյուն)
    բ) Նա ոսկին երկու հավասար մասի բաժանեց. Մի մասը փաթաթեց բրդյա կտորի մեջ և պահեց դուրս ցցված մի ժայռի տակ, մյուսը նորից պարկի մեջ լցրեց: (ժայռ, ոսկի, հավասար, պարկ)

    2Փակագծում տրվածներից ընտրել նախադասությանը համապատասխան բառը և ընդգծել:

    ա) Այդ չարագույժ լուրից խռովվել էր Այվազովսկու հոգու անդորրը:
    բ) Սեփական գիտելիքի պակասի զգացումը կախված է ունեցած գիտելիքի ծավալից ու խորացումից:

    3․ Տեղադրել բաց թողնված տառերը և կետադրել:
    Նա դիմեց որդուն․
    -Հայրենական տան դռները փակ են քո առաջ, որովհետև դու քո սրտի դռները փակեցիր խղճիդ ու հայրենիքիդ առջև: Դու արատավորեցիր Արծրունիների պայծառ հիշատակը՝ արհամարհելով քո ժողովրդին ու հավատը:
    -Ես քեզ կստիպեմ նվագել, անիծյա՛լ,- գոռում էր նա,- դու ծախված ես թշնամուն:

    4․ Փոխակերպել ուղղակի խոսքը՝ դարձնելով անուղղակի:


    — Լռե՛ք, թողե՛ք՝ ասի այն, ինչ մտքում ունի, — սաստեց բանախոսը և ձայնի եղանակը փոխելով՝ ասաց օրիորդին. – կկամենայի իմանալ՝ ինչ էիք ուզում ասել մեր մասին:
    Բանախոսը սաստելով ասաց, որ լռեն և թողնեն, աղջիկը ասի այն ինչ մտքում ունի, և ձայնի եղանակը փոխելով ասաց օրիորդին, որ կկամենար իմանալ, թե ինչ էր մտածում իրենց մասին։

    Նա ընկերներին հաճախ էր ասում.
    — Եթե ամեն մեկս մի փոքր բան անի, բոլորս մի մեծ գործ արած կլինենք:
    Նա ընկերներին հաճախ էր ասում, որ եթե ամեն մեկը մի փոքր բան անի, բոլորը մի մեծ գործ արած կլինեին։

    5․Գտնե՛լ, թե որ շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։  


    1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան
    2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն
    3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ
    4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ
    5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ
    6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել
    7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել
    8. անձնական, աստիճան, աստղ, աստղազարդ, աստղանիշ
    9. գեղեցիկ, գետեզր, գերկարճ, գինեթաս, գիպս
    10. ծանրորդ, կենցաղ, կղմինդր, համար, համարակալել

    6 Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։ 

    1․Գովել, դրվատել, պախարակել, փառաբանել
    2․ Բիլ, լուրթ, կապուտակ, լաջվարդ
    3․ Հեծկլտալ, փղձկալ, ործկալ, արտասվել
    4․Դժվար, դյուրին, բարդ, խրթին

    7. Ո՞ր նախադասության մեջ է ընկեր բառը գործածված ուղիղ իմաստով։   

    1․ Ես  մի ընկեր ունեի՝ Լիպո անուով:
    2․Ընկեր կդառնամ ես քո վշտերին…
    3․Ջութակը միշտ նրա անբաժան ընկերն էր:
    4․Ի վերջո կյանքի ընկերներ դարձան:

    Դերբայական դարձված և երկրորդական նախադասություն

    • Երկրորդականի գերադաս անդամ՝ ստորոգյալ։
    • ԴԴ գերադաս անդամ՝ դերբայ։
    • Փոխակերպելիս պարզել՝ որ դերբայը որ եղանակի ու ժամանակի դիմավոր բայ (ստորոգյալ է դառնում), իսկ երկրորդականը փոխակերպելիս որ դերբայն է դառնում ստորոգյալը։
    • Հարկավոր է ուշադիր լինել կառույցի շարահյուսական պաշտոնի նկատմամբ. ինչ անդամ որ չփոխակերպված տարբերակն է, նույնը պիտի մնա փոխակերպվելուց հետո։
    • Հարկավոր է ճանաչել կառույցն ամբողջությամբ՝ ոչ ավել, ոչ պակաս։ Այդ դեպքում փոխակերպելիս բառեր դուրս չեն մնա, ուրեմն նաև չեն ներառվի փոխակերպված կառույցի մեջ։
    1. Օրինակ՝ Ինչ որ ես ասում եմ, դու պետք է լուրջ ընդունես։ -երկրորդականը ընդգծվածն է, կապակցման միջոցը՝ ինչ (հարաբերական դերանուն)։

    Դդ-ի փոխակերպած տարբերակը՝ Իմ ասածները դու պետք է լուրջ ընդունես։ (գլխավորի մեջ ոչինչ չի փոխվում)։ Ասում եմ (անկատար ներկա)=ասածները(հարակատար դերբայ)։ Երկուսի պաշտոնն էլ ուղիղ խնդիր է։

    2. Օրինակ՝ Լիովին սթափվեց՝ տեսնելով Միքայելին։  Ընդգծվածը դերբայական դարձված է, ժամանակի պարագա։ Երկրորդական դարձնելու համար կապակցման միջոց ենք ավելացնելու։ Այս դեպքում՝ երբ հարաբերական դերանունը։

    Փոխակերպված տարբերակը՝ Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։ Ժամանակի պարագա։

    Առաջադրանք

    1. Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները գտիր և փոխակերպիր դերբայական դարձվածի։

    2. Տրված նախադասությունների երկրորդական բաղադրիչը փոխակերպիր դերբայական դարձվածի։

    1․Հենց այսօր դու գործ կստանաս, և համաձայնելով՝ վաղվանից կսկսենք աշխատել։
    Մեզ մոտ աշխատանքի անցնողները հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին։
    Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի՝ աշխարհի լավագույններից մեկը համարվող հայտնի գրադարանում։
    Երևի Միհրդատը չէր զգացել իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորելը։
    Ամեն ինչ աղոթքով չես կարող անել չնայած տատիս՝ միշտ աղոթքի զորությանը ապավինելը։
    Քսանհինգ տարեկան չլինելով՝ հասցրել է երկու գյուտ արտոնագրել։
    Չե՞ք նեղանում այսպես համարձակ խոսելուցս։
    Գաբրիելը չէր թաքցնում իր՝ ինչ֊որ կասկածելի անձանց հետ կապված լինելը։

    Տրված նախադասությունների դերբայական դարձվածը փոխակերպիր երկրորդական բաղադրիչի։

    Հետագայում այդ բնակավայրը, որ գյուղի էր վերածվել, Բագրատունիների նախարարական ոստանն է եղել։
    Նրանց, ովքեր դեպի լույսի աղբյուրն են ընթանում, ոգին ու երազանքն անհնար է սպանել։
    Չի կարող լինել ճշմարիտ հայրենասիրություն, եթե մարդը սեփական լեզվի հանդեպ սեր չի տածում։
    Ճշմարիտ մտավորականի ամենացայտուն հատկանիշներից մեկն այն է, որ նա այլոց կարծիքների հետ հաշվի է նստում։
    Իր հոբելյանի նախօրեին մարշալ Հովհաննես Բաղրամյանը տուն էր հրավիրել բոլոր հայ ծովակալներին, որոնք ծառայում էին նավատորմի տարբեր միավորումներում։
    Ես չեմ կարող վերարտադրել այդ պատմությունը, որ բիթլիսահայերենի ու ամերիկահայերենի շաղախով է արվել։
    Այն ժողովրդի ոգին, որ ապրել է ցանկանում, անգամ ցեղասպանությամբ չի ոչնչացվի։