Տավուշ

Եվս մեկ օր, որ մենք որոշեցինք ընկեր Վարդանի հետ միասին ճամփորդել․․․
Այս անգամվա ճամփորդության կենտրոնը Տավուշի մարզն էր։Մեր կանգառներն էին՝ Բերդավան,Կոթի և Կողբ գյուղերը։Դե էլ չխոսեմ չքնաղ բնության ու տեսարանների մասին․․․

Օր 1․Ժամերգությունից հետո անմիջապես շարժվեցինք, քանի որ երկար ճանապարհ ունեինք անցնելու:Առաջին օրվա մեր պլաններում էր այցելել Կոթի՝ Վանո Սիրադեղյանի ծննդավայր։Այցելեցինք Կոթիի միջնակարգ դպրոց,որտեղ անցկացրեցինք քննարկում Սիրադեղյանի և իր ստեղծագործությունների մասին։
Ինչպես նաև խոսեցինք Արցախի հիմնախնդրի մասին,որից հետո քայլքով այցելեցինք Սիրադեղյանի գերեզմանին։
Երեկոյան երեխաներով խաղեր խաղացինք, ինչպես միշտ երգեցինք պարեցինք,աղցան պատրաստեցինք և ընթրեցինք։Գիշերը թեյեցինք և արդեն պատրաստվեցինք քնելու։


Օր 2․ Երկրորդ օրն անցկացրեցինք Կողբում։Այցելեցինք Կողբի միջնակարգ դպրոց,որտեղ աշակերտները ինձ զարմացրին։Մենք ներկայացրինք նախագծային և հետազոտական աշխատանքների իրականացումը կրթահամալիրի հետազոտական վարժարանում, քննարկեցինք մի շարք համագործակցային առաջարկներ, պատմեցինք ընդհանուր կրթահամալիրի մասին,իսկ Կողբի աշակերտուհիներից մի քանիսը ներկայացրին իրենց նախագծերի ու ծրագրերի մասին։Այնուհետև այցելեցինք Կողբի գեղարվեստի դպրոց, որտեղ ամեն բան ինձ հոգեհարազատ էր ու հիանալի։ Կողբի դպրոցում նույնպես երգեցինք ու նվագեցինք,լուսանկարներ անելուց հետո ցավոք պետք է հեռանայինք։Շատ մեծ տպավորություններով ու զգացողություններով հեռացա դպրոցից․․․
Այս ամենից հետո Կողբի աշակերտների հետ միասին քայլքով բարձրացանք Սուրբ Հովհաննես եկեղեցի ,եկեղեցում երգեցիք «Սուրբ Աստված» եկեղեցական երգը որից հետո վերադարձանք հյուրատուն։


Օր 3․Երրորդ օրն անկացրեցինք Բերդավան գյուղում,այցելեցինք տեղի միջնակարգ դպրոց,շփվելուց և զրուցելուց հետո՝ ուսուցիչը ներկայացրեց գյուղի և դպրոցի պատմությունը, որից հետո մենք՝ սեբաստացիներս,ներկայացրեցինք նախագծային և հետազոտական աշխատանքների իրականացումը կրթահամալիրի հետազոտական վարժարանում։Հանդիպումն ավարտեցինք միասնական պարով։Ինչպես նաև այցելեցինք բերդ,որտեղ նույնպես հիացա Հայաստանով․․․

Եվ այսպես վերջացավ մեր հերթական հիասքանչ ճանապարհորդությունը․․․

Թալին՝Աշնակ

Այս անգամ ընկեր Վարդանի հետ միասին ճամփորդեցինք Թալինի տարածաշրջան՝Աշնակ գյուղ։Ավարտվեց մեր եռօրյա ճանապարհորդությունը և ես անչափ տպավորված եմ․․․

Օր 1-ին
Ժամերգությունից անմիջապես հետո մենք ճանապարհ ընկանք:Մեր առաջին կանգառը Բազմաբերդ գյուղն էր,այնտեղ մեզ դիմավորեցին դպրոցի աշակերտները,այցելեցինք սպասող մոր հուշարձանի մոտ։Երեխաները հուշարձանի մասին բավական տեղեկություններ հաղորդեցին,շատ հետաքրքիր պատմություններ լսեցինք։Նաև ցույց տվեցին Ներքին Բազմաբերդ գյուղի տոհմածառը,որից հետո աշակերտներն մեզ ուղեկցեցին եկեղեցի։

Բազմաբերդցիներ հրաժեշտ տվեցինք և շարժվեցինք Կաքավաձոր։Այցելեցինք Կաքավաձորի միջնադարյան եկեղեցի,որը կառուցվել էր 4-5 դարերում

Ամեն բան շատ հետաքրքիր էր,բավականին տեղեկություններ հավաքեցինք Արագածոտնի մարզի գեղատեսիլ վայրերի մասին։Մեր հաջորդ կանգառը Աշնակ գյուղն էր,որտեղ մեզ շատ մեծ ջերմությամբ դիմավորեցին Գևորգ Չաուշի անվան դպրոցի աշակերտներն ու տնօրենը։Ծանոթացանք աշակերտների և դպրոցի հետ,ինչպես նաև աշակերտներն մեզ ծանոթացրին գյուղի հետ։ՔԻիչ հետո հավաքվեցինք համակարգչային դասասենյակում, որտեղ Սեբաստացիները ներկայացրեցին իրենց կրթական-ինքնազարգացման նախագիծը և աշնակցիներին առաջարկեցին համագործակցել իրենց հետ։Երեկոյան ընկեր Վարդանի հետ միասին զրուցեցինք բարբառներ թեմայի շուրջ,և ամենքս պատմեցինք մեր արմատների մասին։Ճաշեցինք,զրուցեցինք,տարբեր խաղեր խաղացինք և արդեն գիշերը հավաքվեցինք խարույկի շուրջ։Երգեցինք,նվագեցինք և արդեն տուն գնալու ժամանակն էր։Մեզ՝մի քանի աղջիկներիս հյուրընկալեցին Աշնակ գյուղի բնակիչներից։Տանը մեզ շատ մեծ ջերմությամբ դիմավորեցին։Եվ այսպես վերջացավ մեր առաջին օրն Աշնակում․․․

Օր 2-րդ
Երկրորդ օրն էլ ավելի հագեցած էր։Արթնացանք,պատրաստվեցինք և աղջիկներով գնացինք դպրոց։Նախաճաշելուց հետո շարժվեցինք Թալին։Այցելեցինք Դաշտադեմ՝Քաղենի ամրոց։Բարձրացանք բերդ,լուսանկարվեցինք,ևս մեկ վայր բացահայտեցինք իր հրաշք գեղեցկությամբ և քայլեցինք դեպի Կաթողիկե եկեղեցի,որտեղ մեզ ներկայացրին եկեղեցու պատմությունը։

Վերադարձանք Աշնակ։Դպրոցում ընթրեցինք,խաղեր խաղացինք և կրկին հավաքվեցինք խարույկի մոտ։Ընկեր Վարդանն զրույցի թեմա առաջարկեց՝«Ո՞րն է մեր իրականությունը»,որի շուրջ մի քանի սեբաստացիներ իրենց գեղեցիկ տեսակետն արտահայտեցին։Աշնակցիների հետ միասին շուրջ պար բռնեցինք,և 2-րդ օրն էլ այսպես ավարտվեց․․․

Օր 3-րդ
Երրորդ օրն ամենահագեցածն էր։Առավոտյան կրկին քայլեցինք դպրոց նախաճաշելու։Նախաճաշելուց հետո աշնակցի աշակերտների հետ միասին գնացինք Գևորգ Չաուշի տուն-թանգարան,իսկ հետո քայլեցինք Աշնակի հին եկեղեցի,որից մի փոքր այն կողմ կար մեկ այլ եկեղեցի։Այդ եկեղեցիներին անվանում են քույր և եղբայր։

Այսքանից հետո հրաժեշտ տվեցինք Աշնակցիներին և Երևան գալու ճանապարհին նաև գնացինք Աշտարակ՝Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։Այստեղ նույնպես բավականին տեղեկություններ ստացանք,լուսանկարվեցինք,շատ պատմություններ լսեցինք Պռոշյանի,իր ընտանիքի և որդիների մասին,ովքեր իդեպ ողջ են։

Թանգարանից դուրս եկանք և քայլեցինք դեպի Կարմրավոր,Սպիտակավոր և Ծիրանավոր եկեղեցիներ։Մինչ այդ, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում մեզ պատմեցին մի առասպելի մասին,ըստ որի երեք քույրեր սիրում էին մեկ տղայի՝Սարգսին, որի պատճառով էլ նրանք նետել են իրենց անդունդը,մեկը սպիտակ, մյուսը կարմիր,իսկ մյուսը ծիրանագույն շորեր հագած։

Եվ ահա այսպես ավարտվեց մեր հիասքանչ ճանապարհորդությունը․․․




Բարձունքի հաղթահարում ՝Արագած

Открыть фото

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի՝սեպտեմբերի 1-ին բարձրանալ և հաղթահարել Արագած լեռան բարձունքը։ Եվ քանի որ հանդիսանում եմ կրթահամալիրի նոր աշակերտ, ես նույնպես պետք է մասնակցեի։ Շատ ոգևորված էի, քանի որ երկար էի սպասել այդ օրվան։Հավաքվեցինք բոլորով եկեղեցու դիմաց,մինչ շարժվելը աղոթեցինք եկեղեցում,իսկ հետո ճանապարհ ընկանք:Ճանապարհին ահագին զրուցեցինք, շփվեցինք և ի վերջո հասանք։ Բոլորով միախմբված ճանապարհ ընկանք, հիացանք Հայաստանի գեղատեսիլ բնությամբ։ Ճիշտ է՝որքան էլ հոգնում էինք,շարունակում էինք մեր երկար ճանապարհը։ Լուսանկարվեցինք, վիդեոհոլովակներ նկարեցինք, որպես հիշողություն, և ի վերջո հասանք Արագած լեռան հարավային գագաթ։ Այնտեղ մեզ կնքեցին Սեբաստացի, իսկ քիչ հետո բոլորով Արագածի գագաթին արտասանեցինք Եղիշե Չարենցի <<Ես իմ անուշ․․․>> ստեղծագործությունը։ Իսկ մի փոքր ուշ արդեն ժամանակն էր իջնելու։Ընկերներիս հետ խոսելով շարունակում էինք ճանապարհը, ի դեպ այս ճամփորդության ընթացքում նույնպես ձեռք բերեցի նոր ծանոթություններ ու ընկերներ։ Մի քանի ժամ անց հասանք, և արդեն պետք է շարժվեինք։Շատ հոգնած,սակայն լավ էմոցիաներով ու տպավորություններով վերադարձանք տուն։

Ինձ շատ դուր եկավ այս անգամվա ճամփորդությունը,և կարծում եմ 2-րդ աանգամ կրկին կմասնակցեմ․․․

Մուտքի ճամբար՝Արատես

Երևանյան փուլին հաջորդեց եռօրյա ճամբարային փուլը:

Օր 1․ Արդեն բոլորս եկել էինք և պատրաստվում էինք ճանապարհ ընկնելուն։Ճանապարհին ահագին զրուցեցինք, ծիծաղեցինք և ի վերջո հասանք Արատես։ Ծանոթացանք տարածքին, տեղավորվեցինք, աղջիկներով մեզ համար հարմարավետ պայմաններ ստեղծեցինք և գնացինք ճաշելու,քանի որ դեռ երկար ճանապարհ ունեինք անցնելու Սմբատաբերդ հասնելու համար։ Ճաշելուց հետո պատրաստվեցինք, հավաքվեցինք և ճանապարհ ընկանք։Հաղթահարեցինք բարձրունքը, կիսվեցինք մեր տպավորություններով, լուսանկարվեցինք և արդեն ժամանակն էր, որ իջնեինք։ Տպավորությունները շատ-շատ են, հիանում էի այդ հրաշք բնությամբ, վայելում էի ամեն մի վայրկյանն ու րոպեն։ Ամեն ինչ շատ հետաքրքիր ու տպավորիչ էր, հեշտությամբ հաղթահարեցի բարձրունքը, քանի որ շատ անգամներ եմ արշավել։Այս անգամվա արշավը ամենից հիշվողն էր,քանի որ անձնակազմը նույնպես շատ լավն էր։ Արդեն հետ վերադարձանք մեր տնակներ, երեխաներով զրուցեցինք,պատմեցինք մեր զգացողությունների մասին և գնացինք ընթրելու։ Ընթրեցինք(ասեմ,որ ամեն ինչ շատ համեղ էր) ու արդեն, երբ մթնել էր, խարույկ վառեցինք և հավաքվեցինք շուրջը։ Կիթառ նվագեցինք, երգեցինք, տարբեր թեմաների շուրջ խոսեցինք, զվարճացանք,ծիծաղեցինք, շուրջ պար բռնեցինք, մի խոսքով լիցքաթափվեցինք և լավ հիշողություններ թողեցինք մեր սրտում։ Արդեն ժամանակն էր որպեսզի քնեինք։Աղջիկներով պատրաստվեցինք քնելուն, սակայն չէինք քնում դեռ, չնայած որ բոլորս էլ հոգնած էինք։Սրճեցինք, թեյեցինք, ինչպես նաև անկեղծ զրույցներ անցկացրինք։ Օր 2․Ի վերջո քնեցինք և արթնացանք ժամը 08։00-ին, որ 09։00 պատրաստ լինենք նախավաժանքին։Բոլորս հավաքվեցինք և ընկեր Ալինան սկսեց նախավարժանքը։ Նախավարժանքից հետո նախաճաշեցինք,իսկ մի փոքր ուշ ընկեր Իրինան և ընկեր Ժաննան մեզ հանձնարարեցին , որպեսզի փոքրիկ տեսահոլովակի տեսքով գովազդ ներկայացնենք Արատես դպրական կենտրոնի վերաբերյալ։ Բոլորս անցանք մեր գործին։ Սա թմային աշխատանք էր,այդ իսկ պատճառով ամեն մեկս մի գործ էինք կատարում։ Երկար աշխատանքից և մոնտաժելուց հետո գովազդները ներկայացրինք մասնագետներին։ Ճաշեցինք և հավաքվեցին, որ ուղևորվեինք Խաչոց ձոր։ Բնությունն ուղղակի արտակարգ էր, ամեն ինչ հրաշալի էր ՝ մաքուր օդը, տեսարանները, վայրի բնությունը,ջուրը։ Խաչոց ձորում մի փոքր թրջվեցինք, ծաղիկներ հավաքեցինք, լուսանկարվեցինք, ուսումնասիրեցինք ամեն բան և վերադարձանք տնակներ։ Վերադառնալուն պես մի քանի հոգով կազմակերպչի հետ գնացինք ցախ հավաքելու,որպեսզի գիշերը վառենք։ Քանի որ շատ եմ սիրում վայրի բնությունն ես նույնպես մասնակցեցի։ Պատմություններ լսեցինք Արատեսի հետ կապված, ականատես եղանք ծառ կտրելու գործընթացինք ։Արդեն բավարար հավաքվեց և այդ ցախը հասցրինք տնակների մոտ։ Ընթրելու ժամն էր, ընթրեցինք, իսկ ընթրելուց հետո ընկեր Կարինեն՝ ֆրանսերենի ուսուցչուհին, մեզ էր սպասում՝ներկայացնելու իր առարկան։ Զրուցեցինք, մեզ հուզող հարցերը հղեցինք և ընդհանուր ինֆորմացվեցինք ֆրանսերեն առարկայի առավելություններից։ Շատ սիրեցի ընկեր Կարինեյին։ Խարույկը վառեցինք, հավաքվեցինք շուրջը, տարբեր խաղեր խաղացինք, խոսեցինք, զվարճալի պարեր պարեցինք, երգեցինք,ուրախացանք։ Արդեն ուշ գիշերին զրույցներ ունեցանք ուսուցչուհիերի հետ տարբեր թեմաներից և գնացինք քնելու, քանի որ մյուս օրը ճանապարհ պետք է ընկնեինք։

Շատ սիրեցի Արատեսը։ Համոզված եմ, որ դեռ շատ անգամներ եմ այցելելու․․․