Երջանկություն

Ես այսօր
Ճառագա՜յթ մ’եմ բոսոր․․․

Աչքերուս, հեշտօրոր,
Այնքա՛ն լույս ունիմ որ
Կը ժպտիմ
Մըտերիմ
Արևին․․․
Ու վարդե՜ր կ’երևին
Արևին
Ոսկեղեն
Հոգիեն․․․

Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ մ’եմ բոսոր․․․


1․Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ես այսօր
Մի ճառագայթ եմ կարմիր

Աչքերիս հեշտօրոր
Այնքա՜ն լույս ունեմ որ
Կժպտամ
Մտերիմ
Արևին
Ու վարդեր են երևում
Արևի
Ոսկեղեն
Հոգուն

Ես այսօր
Մի արեգակ եմ կարմիր

2․«Ես այսօր…» արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: 

Ես այսօր
Ճառագա՜յթ մ’եմ բոսոր

Ես այսօր
Արեգա՜կ մ’եմ բոսոր

3․Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն:

Հերոսն իրեն նմանեցնում էր կարմիր Արեգակին և կարմիր ճառագայթին: Ուզում էր ասեր, որ ինքը պայծառ ու ուրախ է:

4․Բացատրիր՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին։

Նրանով, որ երկուսն էլ ջերմացնում են մարդկանց, մարդու ապրելու համար երջանկությունը նույնքան կարևոր է, որքան Արեգակը։

5․Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

Կարծում եմ արևից ընկնող լույսի մասին է խոսքում։




Իրանական գրականություն

Ժամանակակից իրանական գրականությունը սկսած Իրանի սահմանադրական հեղափոխության հետ սերտ կապված է դարաշրջանի սոցիալ-քաղաքական, մշակութային և գրական ուղղությունների հետ, որը նախորդել է սահմանադրական հեղափոխությանը, այդ պատճառով դրա ճիշտ ընկալումը պայմանավորվում է նշված դարաշրջանի իրադարձությունների իմացությամբ։ Այդ ժամանակ Իրանի պալատներում սկսեցին հայտնվել եվրոպացիները, և Աբբաս-Միրզան իրանացի ուսանողների առաջին խումբն ուղարկեց Եվրոպա։ Բացի այդ, նա մի շարք միջոցներ է ձեռնարկել գիտության և տեխնոլոգիաների նոր ձեռքբերումների ուսումնասիրության և տարածման համար։ Նշված միջոցների թվում էին տպարանի հիմնումը և թերթի խմբագրության ստեղծումը։ Սակայն իրանցիների ավելի սերտ հարաբերությունները եվրոպացիների հետ տեղի է ունեցել Նասեր ադ-Դին շահի գահակալման ժամանակ։ Դար ալ-Ֆոնի դպրոցի ստեղծումից և գրականության հետագա զարգացումից հետո գրական մտավորականության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ֆաթհի-Ալի Ահունդ-զադե, Սեյեդ Ջամալ ադ-Դին Ասադաբադի, Միրզա Աբդ ար-Ռահիմ Թալիբով, Զեյն ալ-Աբեդին Մարագայ և Միրզա Մալկոմ խանը իրենց գաղափարները հրապարակել են պետական և օտարերկրյա թերթերի հոդվածներում, և դրանով իսկ հիմք դրեցին նոր մտածողության տարածման համար։ Պոեզիայում լիբերալ և սահմանադրական մոտիվների առաջացման հետ մեկտեղ քննադատական և բողոքական տրամադրությունները ևս աճեցին։ Սահմանադրական հեղափոխության սկզբնական ժամանակահատվածում, երբ գրողներն ու պոետները եղել են ազատության անմիջական ականատեսն ու երգիչը, գրականության լեզուն և ոճը փոխվեցին։ Արձակը դարձավ մատչելի ու հասարակ, գրողներին սկսեցին գրավել նոր գաղափարներն ու գրական նոր ժանրերը, ինչպիսիքն են ռոմանտիզմը, դրամատուրգիան, հրապարակախոսությունը և գիտա-պատմական ուսումնասիրությունները։ Գրողների լեզուն ավելի մոտ էր խոսակցականին։ Չափածոն իր հերթին «ազատվեց» պանեգիրիկից, լեզուն ժողովրդախոսակցական էր, իսկ պոեզիայի հիմնական նյութը դարձավ սոցիալական, քաղաքական, մշակութային և տնտեսական թեմատիկան։
«Շահնամե»  «Արքաների գիրք», «Գիրք արքաների մասին», «Արքա-գիրք», «Արքայական գիրք»), պարսկական գրականության ակնառու հուշարձան, իրանական ժողովուրդների ազգային վիպերգություն։ «Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ 7-րդ դարում իսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ առասպելական Փիշդադյան և պատմական ԱքեմենյանՍասանյան հարստությունների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։ Ամենաերկար պոեմը, որը պատկանում է մեկ հեղինակի՝ Ֆիրդուսիի գրչին՝ ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիականը» և «Ոդիսականը» միասին վերցրած։ «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել Անգլիայում XVIII դարի վերջին։

Շահնամե»-ն արձակ և բանաստեղծական հավաքածուների անվանումն է, ամենշանակալիցը դրանցից հանդիսանում է Ֆիրդուսիի (Հակիմ Աբուլկասիմ Մանսուր Հասան Ֆիրդուսի Տուսի) ժամանակաշրջանը՝ գրված մոտավորապես 9761010 թվականներին[2]։ «Շահնամե»-ն ավարտվել է թուրքական կառավարիչ Մահմուդ Գազնևի ժամանակ և նվիրված էր նրան։ Մյուս հավաքածուներից պահպանվել են միայն հատվածներ՝ տարբեր հեղինակների վերապատումներով։ Սկզբնապես հավաքածուներն անվանվում էին «Խուդայ-նամե»։ Հետագայում առաջացել է «Շահնամե» անվանումը։

Ֆիրդուսին «Շահնամե»-ն գրել է 35 տարիների ընթացքում և պոեմում հավաքել է մեծ քանակի պարսկա-տաջիկական ֆոլկլորի հավաքածուներ։ Աշխատելով ստեղծագործության վրա, նա օգտագործել է ոչ միայն մուսուլմանական պատմության հատվածներ, այլ նաև հին իրանական առասպելներ, նախաիսլամական էպոս և «Ավեստա»-ն՝ զրադաշտականության սուրբ գիրքը։ Ֆիրդուսին պոեմի մեջ ներառել է նաև հազարավոր բեյտեր (երկտող ոտանավոր), որոնք գրվել էին նրան նախորդող Դաղիղի կողմից, որը մահացել է երիտասարդ տարիքում և չի հասցրել ավարտել իր աշխատանքը։

«Շահնամե»-ն հորինվածքորեն բաժանվում է տարբեր ծավալների, այսպես կոչվող, թագավորությունների (գլուխների)։ Առանձին թագավորություններ ներառում են մեծ պատմազրույցներ (դաստաններ), որոնք ունեն հոգեբանա-էթիկական նշանակություն։ Պայմանականորեն ընդունված է «Շահնամե»-ն բաժանել երեք մասի՝ դիցաբանական, դյուցազնական և պատմական։

Էպոսը ունի արտակարգ կարևոր լեզվային նշանակություն։ Գիրք արքաների մասին՝ գրված ամբողջովին պարսկերեն (ֆարսի) լեզվով, առանցքային դեր է խաղացել պարսկական լեզվի վերածնման համար, որը ընկել էր արաբական ազդեցության տակ։

Ֆիրդուսիի Շահնամե-ն՝ ըստ հեղինակի ցուցման, պարունակում է 60000 բեյտ՝ երկտող ոտանավոր, որը ընդունված է պարսկական պոեզիայում։ Համարվում է, որ տեքստի մի մասը կորցվել է, պոեմի մեջ ներառվել են առանձին ընդմիջարկություններ։ Լիակատար ռուսերեն թարգմանությունը, հրատարակված 19571989 թվականներին՝ 6 հատորով, որը կատարել է Ց. Բ. Բանու-Լախուտին ըստ Վուլերսի — Նաֆիսիի հրատարակության, պարունակում է 52009 բեյտ (104018 տող)։

Իրանական գրականություն 

Ֆիրդուսի (պարսկերեն՝ فردوسی, կարդ.՝ Ֆերդոսի940ԹուսՍամանիների պետություն — մոտ 1020ԹուսՂազնևիների պետություն), պարսիկ նշանավոր բանաստեղծ։ Հռչակավոր «Շահնամե» պոեմի հեղինակը։

Ծննդյան թվականի հարցը

Ֆիրդուսու ծննդյան թիվը որոշելուն հիմք են հանդիսացել իր իսկ բանաստեղծի տվյալները։ «Շահնամե»-ի մեջ զանազան տեղերում հեղինակը խոսում է իր տարիքի մասին։ Օրինակ մի տեղ գրում է. «Երբ ես հասա 71 տարեկանիս, երկինքը թեքվեց իմ պոեմի առջև (պոեմի վերջին մոտեցավ)։ Իմ աշխատությանը ես հատկացրել եմ 35 տարի՝ այս անցավոր աշխարհում գանձ վաստակելու համար, բայց որովհետև իմ ջանքերը քամուն մատնեցին, այդ 35 տարիներս արդյունք չունեցան։ Իմ հասակն այժմ մոտենում է 80-ին, և իմ բոլոր հույսերը հօդս ցնդեցին։ Ես վերջացրի Հազկերտի պատմությունը Սեֆոնդարմոդ ամսի Արադ օրը։ Երբ հիջրից անցել էր արդեն հինգ անգամ 80 տարի, ես վերջացրի արքաներին վայել այս գիրքը»։

Այս տողերի վրա հիմնվելով՝ ֆրանսիացի արևելագետ Մոհլը Ֆիրդուսու ծննդյան թիվ է համարել 939 թվականը, որ և երկար ժամանակ ընդունված էր արևելագիտության մեջ։ Բայց հետագայում այլևայլ տվյալներ համեմատելով, Ֆիրդուսու ծննդյան թվականը համարեցին 934 թվականը։ 1934 թ.-ին էլ Իրանում նշվեց բանաստեղծի 1000-ամյա հոբելյանը։ Հետագայում այս տարեթիվն էլ կասկածելի համարվեց և ընդունվեցին տարբեր կարծիքներ։

Ֆերդուսին ծնվել է 932-936 թվականներին Խորասանի Տուս քաղաքի շրջակայքում, որն այն ժամանակ Սամանյան պետության մաս էր կազմում։

Ֆերդուսիի մանկության և պատանեկության մասին տեղեկություններ գրեթե չկան։ Այդ ժամանակի համար լավ կրթություն է ստացել։ Հստակ հայտնի չէ, թե արդյոք Ֆերդուսին գիտեր արաբերեն և պահլավերեն։

Նրա բանաստեղծական անունը Ֆերդուսի թարգմանվում է որպես «երկնային»: Նա բարձր էր գնահատում գիտելիքը. «Բառերը հասկանալու ուղիներ ես փնտրում, գիտելիք ձեռք բերելու համար անցիր ողջ աշխարհով» և իր գիտելիքների խորության և լայնության համար ստացել է «հակիմ» («իմաստուն», «գիտնական») մականունը:

Ֆերդուսին երկար ժամանակ ապրել է Ղազնիում՝ ժամանակակից Աֆղանստանի տարածքում, որտեղ ծառայել է Ղազնևի փադիշահ Մահմուդին (որին նա նվիրել է Շահնամեն)։

Հայտնի է, որ Ֆերդուսին որդի է ունեցել 970 թվականին, ուստի ենթադրաբար ամուսնացած է եղել։ Ենթադրվում է, որ Շահնամեում հիշատակված կանանցից մեկը նրա կինն է։ Այս կինը նույնպես հողագործների ընտանիքից էր, գրել-կարդալ գիտեր, տավիղ էր նվագում և լավ կրթություն ստացավ:

Ֆերդուսին թաղվել է Տուս քաղաքում՝ իր իսկ պարտեզում, քանի որ տեղի կրոնական իշխանությունները թույլ չեն տվել նրան թաղել քաղաքային գերեզմանոցում։ Խորասանի գավառի կառավարիչը հրամայեց Ֆերդուսիի գերեզմանի վրա դամբարան կառուցել, որից հետո այս վայրը դարձավ զանգվածային պաշտամունքի առարկա:

Հետագայում թաղման վայրը քանդվել է։ Այն վերականգնվել է Ռեզա շահի հրամանով բանաստեղծի ծննդյան հազարամյակում՝ 1928-1934 թվականներին։ Վերականգնումն իրականացվել է Իրանի ազգային ժառանգության ընկերության կողմից, որից հետո Ֆերդուսիի դամբարանը բարձրացվել է Իրանի ազգային սրբավայրի աստիճանի:

Շահնամե

«Շահնամե»-ն արձակ և բանաստեղծական հավաքածուների անվանումն է, ամենշանակալիցը դրանցից հանդիսանում է Ֆիրդուսիի (Հակիմ Աբուլկասիմ Մանսուր Հասան Ֆիրդուսի Տուսի) ժամանակաշրջանը՝ գրված մոտավորապես 976-1010 թվականներին: «Շահնամե»-ն ավարտվել է թուրքական կառավարիչ Մահմուդ Գազնևի ժամանակ և նվիրված էր նրան։ Մյուս հավաքածուներից պահպանվել են միայն հատվածներ՝ տարբեր հեղինակների վերապատումներով։ Սկզբնապես հավաքածուներն անվանվում էին «Խուդայ-նամե»: Հետագայում առաջացել է «Շահնամե» անվանումը։ Ֆիրդուսին «Շահնամե»-ն գրել է 35 տարիների ընթացքում և պոեմում հավաքել է մեծ քանակի պարսկա-տաջիկական ֆոլկլորի հավաքածուներ։ Աշխատելով ստեղծագործության վրա, նա օգտագործել է ոչ միայն մուսուլմանական պատմության հատվածներ, այլ նաև հին իրանական առասպելներ, նախաիսլամական էպոս և «Ավեստա»-ն՝ զրադաշտականության սուրբ գիրքը։ Ֆիրդուսին պոեմի մեջ ներառել է նաև հազարավոր բեյտեր (երկտող ոտանավոր), որոնք գրվել էին նրան նախորդող Դաղիղի կողմից, որը մահացել է երիտասարդ տարիքում և չի հասցրել ավարտել իր աշխատանքը։

Ծեծենք աղքատներին։ Շառլ Բոդլեր

Տասնհինգ օր շարունակ ես մեկուսացել էի սենյակիս մեջ և շրջապատվել այնպիսի գրքերով, որոնք այն ժամանակ աղմուկ էին հանել (սրանից տասնհինգ-տասնվեց տարի առաջ): Խոսքս այն գրքերի մասին է, որոնց մեջ քննված է ժողովուրդներին մեկ օրում երջանկացնելու, իմաստնացնելու և հարստացնելու արվեստը։ Եվ այսպես ես մարսում էի, ավելի ճիշտ կլանում էի բոլոր այդ մարդասերների մտքի տքնությունը, նրա՛նց, ովքեր խորհուրդ են տալիս ստրկացնել բոլոր աղքատներին և նրանց, ովքեր հավատացնում են, թե իրենք գահազուրկ արքաներ են։ Դրանից հետո զարմանալի չէ, որ ես ընկա մի վիճակի մեջ, որ մոտ էր խելագարությանն ու ապշանքին:

Ինձ թվում էր միայն, որ մտքիս խորքում թաքնված էր այն գաղափարի հեռավոր սաղմը, որ բարձր էր բոլոր իմ կարդացած այդ պառավական բանաձևերից: Բայց այդ գաղափարը սոսկ մի չափազանց անորոշ բան էր։
Եվ ես դուրս եկա իմ սենյակից մի մեծ ծարավով, քանի որ տհաճ ընթերցանությունն առաջ է բերում մաքուր օդի ու զովացուցիչ խմիչքների կարիք:

Երբ ես պատրաստվում էի մտնել սրճարան, մի մուրացկան մեկնեց ինձ իր գլխարկը` մի այնպիսի անմոռաց հայացքով, որ գահեր կխորտակեր, եթե հոգին կարողանար շարժել մատերիան և եթե հիպնոսողի աչքերը կարողանային խաղող աճեցնել:

Նույն այդ ժամին ես լսեցի մի ծանոթ ձայն, որ շշնջում էր ականջիս։ Դա բարի Հրեշտակի կամ բարի Սատանալ ձայնն էր, որ ուղեկցում է ինձ ամենուրեք: Եթե Սոկրատեսն ուներ իր բարի Սատանան, ինչո՞ւ ապա ես չունենամ իմ բարի Հրեշտակը և ինչո՞ւ Սոկրատեսի նման արժանի չլինեմ խենթության արտոնագիր ստանալու պատվին՝ կնքված խորաթափանց Լելյուի և խորիմաց Բայարժեի կողմից։

Իմ և Սոկրատեսի Սատանայի միջև կա այն տարբերությունը, որ Սոկրատեսի Սատանան հանդես էր գալիս լոկ իրեն պաշտպանելու, իրեն խարազանելու կամ իրեն զսպելու համար, իսկ իմ Սատանան բարեհաճում է լոկ խրատել, ներշնչել ու համոզել: Խեղճ Սոկրատեսինը սոսկ արգելող Սատանա էր, իսկ իմը՝ գործնական ո պայքարող Uատանա:

Եվ արդ, նրա շշուկն ասում էր ինձ. «Միայն այն մարդ է ուրիշին հավասար, ով կարողանում է այդ ապացուցել, և միայն նա է արժանի ազատության, ով կարողանում Է նվաճել այն»:

Եվ ես անմիջապես նետվեցի այդ մուրացկանի վրա։ Բռունցքի մեն մի հարվածով ջնջխեցի նրա մի աչքը, որ մի վայրկյանում գնդիկի պես ուռեց։ Հետո եղունգս ջարդելով փշրեցի նրա երկու ատամը։ Եվ քանի որ ի ծնե նրբակազմ էի ու բռնցքամարտով շատ քիչ պարապած և իմ մեջ այնքան ուժ չէի գտնում, որ միանգամից կարողանայի ծեծել այդ ծերուկին, ուստի մի ձեռքով բռնեցի նրա օձիքից և մյուսով ճանկեցի կոկորդն ու սկսեցի գլուխը շեշտակի հարվածել պատին:

Պիտի խոստովանեմ, որ ես աչքի պոչով զննել էի շուրջս և համոզվել, որ այդ անմարդ վայրում երկար ժամանակ կարող էի խուսափել ոստիկանի միջամտությունից:

Այնուհետև այդ վաթսունամյա տկարի մեջքին հասցնելով մի ուժգին աքացի, որը կարող էր փշրել նրա թիկնոսկրը, ես վայր գցեցի նրան ու գետնից հափշտակելով ծառի մի հաստ ճյուղ, սկսեցի ծեծել այդ խեղճին խոհարարների համառ ավյունով, այնպես, ինչպես ծեծում են նրանք բիֆշտեքսի միսը:

Հանկարծ, ինչպիսի՜ հրաշք, ինչպիսի՜ ուրախություն փիլիսոփայի համար, երբ նա պարզում է իր ուսմունքի գերազանցությունը։ Ես տեսա, թե ինչպես այդ մաշված կմախքը թափ տվեց իրեն ու նորից ոտքի ելավ այն ավյունով, որպիսին երբեք ես չէի սպասի այդ шլլանդակ կերպով ջարդված մեքենայից։ Եվ այդ զառամյալ ավազակը ատելությամբ լի հայացքով, որ ես համարեցի բարեգուշակ, նետվեց ինձ վրա և ուռցրեց իմ երկու աչքը, ջարդեց իմ չորս ատամը և նույն այն ծառի ճյուղով ինձ կատաղորեն ծեծեց չարաչար: Եվ այսպես ես իմ եռանդուն բժշկությամբ վերադարձրել էի նրան իր հպարտությունն ու կյանքը:

Այնուհետև ես ձեռք ու ոտքով հասկացրի նրան, որ մեր կռիվն ավարտված եմ համարում և գոհունակությամբ ելնելով գետնից, որպես մի ստոյիկյան սոփեստ, ասացի. «Պարո՛ն, դուք ինձ հավասար եք, պատիվ արեք կիսելու ինձ հետ իմ քսակը, և եթե դուք իսկական մարդասեր եք, ապա հիշեք, որ դուք պարտավոր եք բոլոր ձեր եղբայրակիցներին, երբ նրանք ձեզնից ողորմություն խնդրեն, առաջադրել այս ուսմունքը, որը ես դժբախտություն ունեցա փորձելուձեր մեջքի վրա»:

Եվ նա ինձ երդվեց անկեղծորեն, որ հասկացել է իմ ուսմունքը և որ այսուհետև կհետևի իմ խորհուրդներին:

Սայաթ Նովա

Սայաթ-Նովա (իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյանհունիսի 141712ԹիֆլիսՔարթլիի թագավորություն — նոյեմբերի 221795ՀաղպատՔարթլի-Կախեթի թագավորություն), ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր։ Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավեճերի առարկան։ Նրա կյանքի բազմաթիվ կարևոր հանգամանքներ և մանրամասներ մինչև օրս էլ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Նրա մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներից են հենց իր գրած բանաստեղծությունները։ Սայաթ-Նովան ունի մի շարք լեզուներով գրված բանաստեղծություններ․ պահպանվել են 68 հայերեն, 34 վրացերեն, 115 ադրբեջաներեն ստեղծագործություններ, սակայն ադրբեջաներեն բանաստեղծությունների մեծ մասը դեռ չի հրապարակվել և պահվում է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանում։

Սայաթնովագիտության զարգացման շուրջ 160-ամյա պատմության ընթացքում  դաժան վիճաբանությունների մեջ մեր գիտնական այրերը քիչ նիզակներ չեն կոտրել: Հենց սկզբից ասենք, որ չնայած հրատարակված բազմաթիվ ու բազմապիսի  աշխատություններին, նոր և արժանահավատ  տեսություններ և վարկածներ առաջադրող գիտնականներին կարելի է մատների վրա հաշվել (Գ. Ախվերդյան,  Գ. Ասատուր, Գ. Լեոնիձե, Լ. Մելիքսեթբեկ,  Ն. Աղբալյան, Գ. Լևոնյան, Մ. Հասրաթյան և այլն): Մնացած աշխատությունների ճնշող մեծամասնությունը հիշյալ հեղինակներից պարզ արտագրություններ են: Ինչպես Մուշեղ Իշխանն է դիպուկ նկատել.- «… աշուղի գործով զբաղվողներուն մեծ մասը բանասիրական և կենսագրական աշխատանք կը կատարե, յաճախ  ծամելով ու ծամծմելով նոյն բաները…»:
Եթե սրան ավելացնենք այն հանգամանքը, որ ոլորտում երբեմն-երբեմն ի հայտ են գալիս գիր ու գրականության հետ ընդհանրապես կապ չունեցող, մասամբ  գրագետ և կասկածելի հոգեկան ներաշխարհ ունեցող մարդիկ` իրենց արտառոց, աղանդավորական տեսություններով, մարդիկ, որոնք պնդերեսությամբ  ինչ-ինչ կարծիքներ են մուրում  իրենց համագյուղացի, գիտնականի խիղճն ու պատիվը կորցրած բուհական  կաշառակերներից և այդ կարծիքները  դրոշ սարքած ահաբեկում  են գիտական հաստատությունները և ԶԼՄ-ները, ապա պարզ կլինի, թե ինչպիսի վիճակում է հայագիտության կարևոր բնագավառներից մեկը` սայաթնովագիտությունը (դրանցից մեկը նույնիսկ Սայաթ-Նովայի տոհմածառն է գծել, որի բոլոր ճյուղերին ագռավի պես թառած  են իր ազգականները):Պատմական այս կամ այն ժամանակահատվածում Սայաթ-Նովայի գրական ժառանգությամբ և կենսագրական հարցերով  զբաղվել են մեկ-երկու անհատներ: Այնինչ, արժանահավատ փաստեր ներկայացնելու համար սայաթնովագետը պետք է  տիրապետի առնվազն հետևյալ գիտելիքներին`
ա) վրացերեն լեզվին.
բ) օսման թուրքերենին և դրա բարբառներին.
գ) պարսկերեն և արաբերեն լեզուներին.
դ) քաջածանոթ լինի պարսիկ սուֆիների ստեղծագործություններին և սուֆիական դպրոցներին, որովհետև Սայաթ-Նովան պարսիկ սուֆիների հետևորդ է.
ե) քաջածանոթ լինի ինչպես Աստվածաշնչին և Սուրբ Գրոցը, այնպես էլ Ղուրանին և դրա սուֆիական մեկնություններին, որովհետև իր ստեղծագործություններում Սայաթ-Նովան առատ մեջբերումներ է անում դրանցից, իսկ որոշ տողեր ուղղակի սուֆիական բանաձևեր են (տես` կայքի «Սայաթ-Նովայի չվերծանված մի քառատան վերծանաման փորձ» հոդվածը.
զ) քաջածանոթ լինի ինչպես հայկական, այնպես էլ պարսկական և թուրքական աշուղական արվեստի բազմաբարդ ձևերին:

ՄԱՆԿՈՒԹՈՒՆԸ — Համաձայն ենք Մ. Հասրաթյանի այն վարկածին, որ Սայաթ-Նովայի մանկությունն անցել է իր մոր հայրենիքում` Լոռիում, ուր և Սանահինի նշանավոր դպրատանը ստացել է իր նախնական կրթությունը: Այդ մասին է խոսում այն փաստը, որ Սայաթ-Նովայի հայերեն խաղերում Թի‎ֆլիսի բարբառին գրեթե հավասար չափով առկա է Լոռվա բարբառը, իսկ թուրքերեն խաղերն ամբողջությամբ գրված են Լոռի-Բորչալուի օսման թուրքերենի «այրումլու» կոչված բարբառով:

Պահպանվել է Ռուսաստանի ԳԱ պատվավոր անդամ, վրաց արքայազն Թեյմուրազի (1782-1846) հետևյալ հիշատակումը. «Այսպես, Սայաթ-Նովան Էրեկլե 2-րդի ժամանակ ճորտագրված էր Գեորգի 13-րդի մոտ … Նա Վրաստանի հայերից էր — Գեորգի 13-ին պատկանող արքունական Սանահին գյուղից …» (Գ.Լեոնիձեի «Սայաթ-Նովա» գրքից:)

ԱՆՈՒՆԸ – Սայաթ-Նովա անունը թարգմանաբար նշանակում է Որսորդի թոռ և կամ Սայադենց – Սայադյանց: Նովա հավելվածով մենք ուրիշ աշուղներ էլ ունենք` Քիչիք-Նովա (փոքրիկ թոռ), Քեշիշ-Նովա (տերտերի թոռ), Սկանդար-Նովա (Ալեքսանդրի թոռ): Բանաստեղծի կրտսեր որդին` Օհանը Ս. Պետերբուրգում կրում էր Իվան Սեյադով անունը, իսկ ավագ որդու` Մելիքսեթի ժառանգները կրում էին իրենց տոհմական Սայադյան ազգանունը:

ԸՆՏԱՆԻՔԸ — Թուրքերեն խաղերից մեկում Սայաթ-Նովան գրում է, որ իր հայրը հալեպցի է, իսկ մայրը` հավլաբարցի (Հավլաբարն այն ժամանակներում Թի‎ֆլիսի մի արվարձանն էր): Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող` Սայաթ-Նովայի ձեռքով գրված մի կրոնական ժողովածուի հիշատակարանից (ձեռ. 4270) իմանում ենք, որ նրա հոր անունը եղել է Կարապետ, իսկ մոր անունը` Սառա:

Ամուսնացած է եղել լոռեցի` Մարմար անունով կնոջ հետ, որը Իգիհաթ գյուղի գյուղացի Շահվերդու աղջիկն է եղել: Վերը հիշատակված, Սայաթ-Նովայի տոհմածառը գծող զեղծարարը այդ Շահվերդու ծագումնաբանությունը տանում-հասցնում է իր հայրենի գյուղը, և օժտում նրան ինչ-ինչ իշխանական տիտղոսներով: Հիմա տեսնենք իրականությունը: Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի լուսանցքներում և ազատ տեղերում, բանաստեղծի ավագ որդի Մելիքսեթը կատարել է տարբեր գրառումներ վրացերեն լեզվով: Ահա մեջբերում եմ դավթարի 61-րդ էջում նրա արած գրառման հայատառ դարձրած բնագիրը և դրա` իմ թարգմանությունը.

Համո Սահյան «Իմ քարափներն ու ես»

Համո Սահյանը բնության ամենամեծ երգիչն է ու պատկերահանը, լուսանկարիչն ու քանդակագործը։ Բնությունն ու մարդը խաղվում են, խաչասերվում են, մարդը դառնում է բնություն, բնությունը՝ մարդ, ու ձեռք բերում մարդկային հատկանիշներ, ում հետ Սահյանը խոսում է հավասարը հավասարին, որպես մարդու։

Ձեր լռությունը զնգում,
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք:

Համբերություն եմ ասում,
Ակնարկներս կրկնեք,
Համբերության հանդեսում
Ինձ բացակա չդնեք:

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
Քնով չանցնեք, չքնեք:
Քնեցիք էլ, արթնացաք,
Ինձ բացակա չդնեք:

Թվում է, թե կամենաք,
Մի օր երկինք կթռնեք…
Ձեր թռիչքի ժամանակ
Ինձ բացակա չդնեք:

Ձեր պնդության պաշարով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք:

Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված, ընդունեք,
Դուք, ձեր կամքին հակառակ,
Ինձ բացակա չդնեք:

Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք…
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք:

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ահա «Իմ քարափներն ու ես» բանաստեղծությունը, որը հեղինակի վերջին գործերից է և զետեղված է «Ինձ բացակա չդնեք» գրքում։ Վերնագիրն արդեն ասում է ամեն ինչ, ով ում չպիտի բացակա դնի, ե՞րբ և ի՞նչու։ Համո Սահյան գրողը ուղևորվում է դեպի անմահություն և ուղևորվելուց առաջ դիմում է ամենահարազատին, ամենավստահելիներին՝ հայրենի քարափներին, որ իրեն բացակա չդնեն։ Նա միշտ նրանց հետ է։
Ներկայացնում է քարափներին, նրանք տեսնում են, լսում են, զգում են, բայց լուռ են ու համբերատար։ Նրանց շուրջը ամպ է ու կայծակ։ Զգուշացնում է, որ չքնեն՝ քնով չանցնեն, իսկ եթե քնեցին անպայման արթնանան և իրեն բացակա չդնեն։
Քարափներին լավ ճանաչող Սահյանը այն կարծիքին էր, որ եթե քարափները կամենան մի օր երկինք էլ կթռչեն։Եվ Սահյանը ուզում է, որ այդ թռիչքի ժամանակ իրեն բացակա չդնեն։Քարափները ամուր են, աշխարհներ կսնեն, իսկ ինքը զգայուն է և դրա համար իրեն բացակա չդնեն: Բանաստեղծը խոստովանում է, որ ինքը սերվել է քարափներից։
Զարմանալին վերջին քառատողն է, որ ինքը ոչ խոստումներ է տալիս, ոչ երդվում է, որ ինքը կվերադառնա, չսպասեն ու չքնեն և իրեն բացակա չդնեն։ Եվ իրենց անշարժ երթի ժամանակ իրեն բացակա չդնեն։
Քարափները գուցե և իր շրջապատի մեծություններ են, ում հետ նա հոգեհարազատ է եղել․․․



Համո Սահյան «Ուր որ նայում եմ»

Ուր որ նայում եմ

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։

Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…

Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։

Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստան աշխարհում ուր որ նայես քար է, քարից է․ և՛ նյութական աշխարհը, և՛ հոգևոր աշխարհը քարից է։ Բնության և մարդու նկարագրությունը քարից է, և՛ արտաքին, և՛ ներքին։ Այստեղ տեսնում ենք արցունք, տառապանք, ժպիտ, տանջանք, ծիծաղ, ընդվզում։
Ի՞նչու է բանաստեղծը հենց քարն ընտրել։
1․ Իրոք Հայաստանում քարից առատ ի՞նչ կա։ Մարդը չի հուսահատվել Աստծո տվածից, օգտագործել է քարը և քարից հաց է քամել, քարը մշակույթ է դարձրել։
2․ Հայ մարդը քարի դիմացկունությունն է վերցրել և դարձրել իր էության նկարագիրը, քարի նման դիմացկուն է հայ մարդը։
Քարը դարձրել է իր գոյության բանալին՝ քարե մատյան և քարե խաչ։ Զարմանալի և հետաքրքիր ավարտ ունի բանաստեղծությունը։ Դիմելով Աստծուն նա ասում է, որ անխիղճ ես վարվել հայի հանդեպ, բայց այդ չարիքը առավելություն է տվել հային անգամ Աստծո հանդեպ․․․

Համո Սահյան «Անունդ տալիս»


Անունդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ոչ ծավալուն բանաստեղծություն է, որտեղ բանաստեղծ քնարական հերոսը խոսում է Հայաստան աշխարհի հետ։ Ներկայացնում է հայ ժողովրդի ճակատագիրն ու պատմությունը հետաքրքիր ձևով՝ Հայաստան արտասանելով։ Ի՞նչ է հիշում կամ տեսնում։ Տեսնում է ժայռի մեջ տուն, հին կամուրջ, որտեղ ծիծեռնակը իր բույնն է շինել։ Թեքված մի մատուռ է հիշում և բերդի տեղահան մի դուռ։ Տաճարը ավերակ է տեսնում, որի սյունը բեկված է։ Այս պատկերները խոսում են ոչ խաղաղ կյանքի մասին, լքված են, ավերված ու ավերակ։
Լքված թոնիրը իր մամռոտած խուփով, որմի տան պատի խոռոչում աճած մասրենու թուփը, աշխարհից խռոված ձեռնափայտը խտացնում են լքվածության ցավը։
Եվ հանկարծ լսվում է ուշացած ձիերի դոփյունը։ Եթե չլիներ այս ուշացումը, չէր լինի այն լքվածությունն ու տեղահանությունը։
Սակայն բանաստեղծը չի հուսահատվում և գեղեցիկ պատկերով է տրամադրում ընթերցողին։ Արևոտ մի սար է հիշում , բարակ առու,որը հայրենու տաղիկ է երգում։
Վերջին պատկերը Հայաստանի գալիքն է․․․

Համո Սահյան

Հայ գրականության մեծ քնարերգու։
Բնությունը Սահյանի համար դառնում է մարդու էությունը բացահայտելու միջոց։ Իր պոեզիայում լինում է խաչասերում՝ մարդը բնությանն է նմանվում, բնությունը մարդուն։ Սահյանը կարողանում է թափանցել մարդկային ներաշխարհի ամենախոր ծալքերը․․․

Համո Սահյան (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյանապրիլի 141914ԼորԶանգեզուրի գավառԵլիզավետպոլի նահանգԿովկասի փոխարքայությունՌուսական կայսրություն — հուլիսի 171993ԵրևանՀայաստան), հայ սովետական բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Սեզամ, բացվիր» բանաստեղծությունների ժողովածուի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից, ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Գրական անուն

Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։

Կենսագրություն։

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզԼոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ Նա անձամբ չէր տեսել Ակսել Բակունցին։1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (19371938), Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (19381941) որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։

Գրական գործունեություն

Առաջին շրջան

Համո Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ, որոնց թվում էր, օրինակ, «Հորթը».

Երկրորդ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ։ Ժողովածուի մի բանաստեղծության մեջ բանաստեղծը դիմում է իր ծննդավայրին և ասում է. «Քո սարերին եմ թիկնելու նորից»։ Այդ նույն բանաստեղծության մեջ Սահյանը բերում է երդման խոսքը.

Գարնանային ընթերցանություն Ալեքս Մայքդիլիս «Ցասում»

Ալեքս Մայքլիդիս

դետեկտիվ և թրիլլեր ժանրերի կիպրական ծագմամբ բրիտանացի սցենարիստ և գրող։ Հայտնի է դարձել իր «Լռակյաց հիվանդը» և «Կույսերը» վեպերով։

Կենսագրություն

Մայքլիդիսը ծնվել է Կիպրոսում։ Նրա հայրը հույն է, իսկ մայրը՝ անգլուհի։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջի անգլիական գրականության բաժինը։ Ունի Քեմբրիջի համալսարանի անգլիական գրականության և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի սցենարիստի մագիստրոսական աստիճաններ։

Երեք տարի շարունակ ուսումնասիրել է հոգեթերապիա և երկու տարի աշխատել հենց այդ ոլորտում։ Թողել է աշխատանքը՝ գրականությամբ զբաղվելու համար։ Հոգեթերապիայի ոլորտում աշխատանքը նրան ներշնչել է գրել իր առաջին «Լռակյաց հիվանդը» վեպը։

ՑԱՍՈՒՄ

Նկարագրություն

Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:

Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: 

Բայց ո՞վ եմ ես:

Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել:

Գիրքն իրապես տպավորիչ էր։ Հեղինակը շատ հստակ ու գեղեցիկ կերպով է ներկայացնում իրադարձությունների հերթականությունը։Չկարողացա գրքից կտրվել, համոզված եմ հեղինակի մյուս գրքերը նույնչափ հետաքրքիր ու տպավորիչ են։