Ինչպիսի ջուր ենք մենք խմում

Խմելու ջուր, մարդկանց և այլ կենդանի էակների ամենօրյա անսահմանափակ և անվտանգ սպառման համար նախատեսված ջուր։ Սեղանի և հանքային այլ ջրերից տարբերվում է նրանով, որ պարունակում է քիչ քանակությամբ աղ (չոր մնացորդ), ինչպես նաև տարբերվում է ընդհանուր կազմով և հատկությունների համար գոյություն ունեցող ստանդարտների առկայությամբ (սանիտարահիգիենիկ 2.1.4.1074-01-կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի և սանիտարահիգիենիկ 2.1.4.1116-02-տարաներում փաթեթավորված ջրերի համար)։

Երկրագնդի վրա կյանքի կազմավորումն ու զարգացումը մեծապես կապված է ջրի հետ, առանց որի կյանքն անհնար է։ Ջուրը ապրելու ու տնտեսական գործունեություն ծավալելու կարևորագույն ու անփոխարինելի միջոց է, և պատահական չէ, որ մարդկային առաջին քաղաքակրթությունները ծագել են խոշոր գետերի ու ջրային ավազանների շրջակայքում։

Երկրագնդի տարածքի ավելի քան 70 %-ը ծածկված է ջրով, սակայն խմելու համար պիտանի է միայն դրա չնչին մասը, որն էլ խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված ցամաքի վրա։

Կան մի շարք աղբյուրներ, որոնց քաղցրահամ ջրերը պիտանի չեն, որ մարդիկ խմեն, քանի որ կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ և ջրի որակի չափանիշներին չհամապատասխանելու համար առաջացնել առողջական խնդիրներ։ Ջուրը, որը չի վնասում մարդու առողջությանը և բավարարում է ներկայիս որակական պահանջները, կոչվում է խմելու ջուր։

Որպեսզի ջուրը համապատասխանի սանիտարահիգիենիկ ստանդարտներին, անհրաժեշտության դեպքում այն մաքրում են, կամ պաշտոնապես ասած՝ մաքրում են ջրի մաքրման կայանների օգնությամբ։

Ջուրը բնության անփոխարինելի հարստություններից և մարդկանց գոյատևման համար ամենաանհրաժեշտ ռեսուրսներից մեկն է։ Ջրի օրեցօր զգացվող սակավությունն աշխարհի գրեթե բոլոր երկրների համար կարևոր խնդիր է։ Ջրային ռեսուրսների ոչ հաշվենկատ ու անտնտեսվար օգտագործումը լուրջ վտանգ է ինչպես մարդկանց առողջության, ապրելակերպի ու կենսամակարդակի բարձրացման, այնպես էլ տնտեսության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համար։

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս խնդիրների լուծումը հանդիսանում է հանրապետության տնտեսության արդյունավետ զարգացման ու բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման կարևոր պայմաններից մեկը։

Արտեզյան ջրերի նշանակությունն ու խնդիրները

Արտեզյան ջրեր, ջրամերժ շերտերով սահմանափակված և ջրատար ապարներում տեղադրված ստորերկրյա ճնշումային ջրեր։ Բնորոշ են տեկտոնական ճկվածքներինիջվածքներին և գոգածալքային կառուցվածքներին և առաջացնում են արտեզյան ավազաններ։ Հորատման դեպքում, հիդրոստատիկ ճնշման պատճառով, արտեզյան ջրերը ջրատար շերտի ծածկից վեր են բարձրանում, իսկ բարձր ճնշման դեպքում շատրվանում են։

ՀՀ-ում քաղցրահամ արտեզյան ջրերի հիմնական մասը կուտակված է միջլեռնային ճկվածքների, գոգհովիտների, լճագետային և լավային գոյացումների 300-500 մ հաստության շերտախմբում։ Ստորերկրյա ջրահոսքի 40-50%-ը սնում է արտեզյան ավազանները։ Օգտագործվում են բնակավայրերի ջրամատակարարման, ոռոգման և տեխնիկական նպատակներով։

Որոտան գետ

Որոտան (նաև՝ Ծղուկի գետ, Ծղկո գետ, Որոտն, Որոտնա գետ, Բարկուշատ), գետ Հայաստանի Սյունիքի մարզումԱրաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Ծալք լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում ՍիսիանիԳորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարի Աղվանո վտակը և Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, Հայաստանի սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կմ2, Հայաստանի սահմաններում 2300 կմ2։

Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատտ հզորությամբ, տարեկան 1,1 միլիարդ կՎտ·ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (ՍպանդարյանիԱնգեղակոթիՏոլորսիՇամբի)։ Սպանդարյանի ջրամբարից կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 միլիոն մ³ ջուր է տեղափոխում Սևանա լիճ։

Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից։
Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 միլիոն խմ։
Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր։

Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ։

Որոտան գետի վրա զարգանում է նաև փոքր հիդրոէներգետիկան: Ներկայումս Որոտանի գետավազանում կառուցված է 29 ՓՀԷԿ: Որոտան գետի ջուրն օգտագործվում է նաև ոռոգման և տնտեսական այլ նպատակներով:

Որոտանի ջուրը օգտագործվում է հանքարդյունաբերության նպատակով: Այժմ Որոտանի գետավազանի տարածքում կառուցվում են Ամուլսարի ոսկու ծրագրի ենթակառուցվածքները`ճանապարհներ, արդյունաբերական հարթակներ և այլն: Ամուլսարի հանքը գտնվում է Սպանդարյանի ջրամբարից ուղիղ գծով 2 կմ հեռավորության վրա և անմիջական ազդեցություն է ունենալու այդ ջրային օբյեկտի վրա: Որոտանի գետավազանի տարածքում է գտնվում նաև Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որը ներկայումս չի շահագործվում, սակայն Դաստակերտի պոչամբարը և լցակույտերն աղտոտում են արդեն Տոլորսի ջրամբարը: «Տարիներ առաջ վթարի պատճառով ջուրը քայքայել է պոչամբարը, պոչերը բերել, լցրել է Տոլորսի ջրամբար: Վերջին տարիներին երևում է, որ ջրամբարի գույնը փոխվում է, իսկ ափին կանաչ նստվածք է մնում ջրի մակարդակի իջեցումից հետո», -ասաց Գևորգ Ասատրյանը:

Որոտան գետի էկոհամակարգը չի դիմանում այդպիսի մեծ ծանրաբեռնվածությանը: Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին տեղի համայնքների բնակիչները, ցամաքել են գետը սնուցող բազմաթիվ աղբյուրներ: «Արդեն 30 տարի է` այս երևույթը կատարվում է: Բնությունն արդեն իր գործն անում էր, ՀԷԿ-երն ավելացան, ինչը նպաստեց աղբյուրների ավելի շուտ ցամաքելուն:… Առաջ գետերում այնքան կարմրախայտ կար, որ դույլը վերցնում էիր, ջրի հետ լցվում էին, դույլի մեջ ձուկ էին բռնում, բայց հիմա մի հատ չես կարող գտնել»,- ասացին բնակիչները:

ՀՀ բնապահպանության նախարարությունը 2017թ-ին մշակեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում էր արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը Որոտան գետի վրա, ինչպես նաև Գավառագետ, Ծակքար, Լիճք, Կարճաղբյուր (Մաքենիս), Մասրիկ, Վարդենիս, Արգիճի, Մարտունի, Ձկնագետ, Հրազդան, Աղստև, Ախուրյան, Արփա, Ձորագետ, Եղեգիս, Ազատ, Մարց, Գոշ, Մեղրիգետ գետերի և Ողջի գետի Կապուտջուղ և Քաջարանց վտակների վրա: Առաջարկվում էր վերոնշյալ գետերի վրա գոյություն ունեցող ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների երկարաձգումն արգելել: Սակայն որոշման նախագիծը վերջերս փոփոխության է ենթարկվել և այս գետերի վրա ՓՀԷԿ-եր կառուցելու և նոր ՋԹ-ներ առկա ՓՀԷԿ-երին տրամադրելու արգելքը հանվել է:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

ԱԷԿ,ՋրԷԿ,ՋԷԿ

ՋԷԿ


Ջերմաէլեկտրակենտրոն (ՋԷԿ), ջերմաէլեկտրակայան, որտեղ արտադրվում է ոչ միայն էլեկտրաէներգիա, այլև ջերմություն, որը սպառիչներին է հասնում շոգու կամ տաք ջրի ձևով։ ՋԷԿ-ի տուրբիններում մասամբ աշխատած ջերմության մատակարարումն արտաքին սպառիչներին անվանում են ջերմաֆիկացում։ Շոգետուրբինային և գազատուրբինային ՋԷԿ-երում էներգիայի սկզբնաղբյուրն օգտագործվող վառելիքն է, իսկ ատոմային ՋԷԿ-երում՝ միջուկայինը։ Առավել տարածված են շոգետուրբինային ՋԷԿ-երը։
Ջերմային սպառիչների բնույթից կախված ՋԷԿ-երը լինում են՝ արդյունաբերական (արդյունաբերական ձեռնարկություններին շոգի մատակարարող) և ջեռուցման (բնակելի և հասարակական շենքերը ջեռուցող ու տաք ջուր մատակարարող)։ Արդյունաբերական ՋԷԿ-երից ջերմությունը հաղորդվում է մինչե մի քանի կմ, իսկ ջեռուցման ՋԷԿ-երից՝ 20-30 կմ հեռավորության վրա։ Շոգետուրբինային ՋԷԿ-երի հիմնական սարքավորումներն են՝ աշխատանքային շոգու էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող տուրբա-ագրեգատները և տուրբինների համար շոգի արտադրող կաթսայական ագրեգատները։ Տուրբաագրեգաաները կազմված են՝ շոգետուրբինից և սինխրոն գեներատորից։ Ջէկերում տեղադրված շոգետուրբիններն անվանում են ջերմաֆիկացման տուրբիններ, որոնք լինում են՝ հակաճնշումով, սովորաբար 0,7-1,5 Մն/մ2 ճնշման պայմաններում շոգու խտացումով և առումով (արդյունաբերական սպառողների համար) և 0,05-0,25 Մն/մՀ ճնշման պայմաններում շոգու խտացումով և առումով (կոմունալկենցաղային սպառողների համար)։

Ջերմաֆիկացման տուր-բաագրեգատների էլեկտրական հզորությունը մեծ մասամբ ընտրվում է ոչ թե հզորությունների տրված սանդղակով, այլ նրանց ծախսած շոգու քանակով։ Ուստի ԽՍՀՄ-ում ջերմաֆիկացման հզոր տուրբա_ագրեգատները միասնականացնում են հենց ըստ այդ պարամետրի։ Ռ-100 հակաճնշումով, ՊՏ-135 արդյունաբերական և ջեռուցման առումներով և Տ-175 ջեռուցման առումներով աուրբաագրեգատներն ունեն թարմ շոգու միատեսակ ծախս (մոտ 750 տ/ժ), բայց տարբեր էլեկտրական հզորություն (համապատասխանաբար՝ 100, 135, 175 Մվտ)։ Այս տուրբինների համար շոգի արտադրող կաթսայական ագրեգատներն ունեն նույն արտադրողականությունը (մոտ 800 այծ)։ Նման միասնականացումը հնարավորություն է տալիս միևնույն ՋԷԿ-ում օգտագործել տարբեր տիպի տուրբաագրեգատներ՝ կաթսաների և տուրբինների միատեսակ ջերմային սարքավորումով։ ԽՍՀՄ-ում գործող ՋԷԿ-երում թարմ շոգու ճնշումն ընդունված է 13-14 Մն/մ2 և 24—25 Մն/մ2 ջերմաֆիկացման առավել խոշոր՝ 250 Մվտ հզորությամբ էներգաբլ։

ՋՐԷԿ

Էլեկտրական հոսանքն անհրաժեշտ է ամենուրեք՝ գործարանում և անասնապահական ֆերմայում, բնակարանում ու գնացքում, հեռախոսակայանում և այլուր: Ամեն քայլափոխի կարելի է տեսնել էլեկտրաշարժիչներ, էլեկտրասարքեր կամ պարզապես էլեկտրական լամպեր:

Էլեկտրական էներգիան արտադրում են էլեկտրակայաններում տեղադրված հատուկ մեքենաները՝ էլեկտրական հոսանքի գեներատորները կամ դինամոմեքենաները: Լինում են տարբեր գեներատորներ՝ և՜ փոքր, որոնց էներգիան բավարարում է միայն 1 սենյակ լուսավորելու համար, և՜ հսկա, որոնք կարող են էլեկտրաէներգիա տալ մեծ քաղաքին: 

Հեծանվի վրա դրված է դինամոմեքենա, որին պտույտներ է հաղորդում հեծանվադողին հպված փոքրիկ անվակը: Դինամոմեքենայի ներսում կա մագնիս, որը պտտվում է մետաղալարե անշարժ շրջանակի մոտ: Երբ շրջանակը հատում է մագնիսական դաշտը, առաջանում է էլեկտրական հոսանք: Այդ հոսանքի ուղղությունը փոխվում է մեկ մի, մեկ մյուս կողմ, երբ շրջանակի մոտով անցնում է պտտվող մագնիսի մեկ այս, մեկ այն բևեռը: Այսպիսի հոսանքն անվանում են փոփոխական, հոսանքն արտադրող գեներատորը՝ փոփոխական հոսանքի գեներատոր:

ԱԷԿ

Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), էլեկտրակայան, որտեղ ատոմային (միջուկայինէներգիան փոխակերպվում է էլեկտրականի։ ԱԷԿ-ում էներգիայի գեներատորը ատոմային ռեակտորն է։ Այդ ռեակտորում որոշ ծանր տարրերի միջուկների տրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետև փոխակերպվում է էլեկտրականի, ինչպես խորհրդային ջերմաէլեկտրակայանում։

ԱԷԿ-ը աշխատում է միջուկային վառելիքով (U233, U235, Pu239)։ Մեկ կգ ուրանի իզոտոպների կամ պլուտոնիումի ճեղքումից ստացվում է 22,5 միլիոն կվտ ժ էլեկտրաէներգիային համարժեք էներգիա, որը մոտ 2,5 միլիոն անգամ գերազանցում է 1 կգ պայմանական վառելիքի այրումից ստացված էներգիան։

1954 թվական 1954 թվականի հունիսի 27-ին ԽՍՀՄ Օբնինսկ քաղաքում գործարկվեց աշխարհում առաջին փորձնական-արտադրական ԱԷԿ՝ 5 Մվտ հզորությամբ։ 1958 թվականին գործարկվեց Սիբիրյան ԱԷԿ, իսկ 1964 թվականին՝ Բելոյարսկի և Նովովորոնեժի ԱԷԿ-ները։ 1970 թվականին ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր բնակավայրի մոտ սկսվել է Հայկական ԱԷԿ-ի կառուցումը, որի առաջին հերթի հզորությունը կկազմի 815 Մվտ։ Արտասահմանում արդյունաբերական նշանակության առաջին ԱԷԿ-ները գործարկվել են 1956 թվականին, Քոլդեր-Տոլում (Անգլիա) և 1957 թվականին, Շիփինգպորտում (ԱՄՆ)։ ԱԷԿ-ները կարող են կառուցվել ջերմային, դանդաղ և արագ նեյտրոններով աշխատող ռեակտորներով։ Կիրառվում են ջերմային նեյտրոններով աշխատող ռեակտորների հետևյալ չորս տիպերը՝

  1. ջրա-ջրային՝ սովորական ջրով, որն օգտագործվում է որպես դանդաղեցուցիչ և ջերմակրիչ,
  2. գրաֆիտա-ջրային՝ գրաֆիտե դանդաղեցուցիչով և ջրային ջերմակրիչով,
  3. ծանր ջրային՝ ջրային ջերմակրիչով և ծանր ջրով՝ որպես դանդաղեցուցիչ,
  4. գրաֆիտա-գազային՝ գրաֆիտային դանդաղեցուցիչով և գազային ջերմակրիչով։

Եթե չլիներ ջուրը

Ջուրը կյանքի կարևորագույն, ես կասեի ամենակարևոր էլեմենտներից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակություն։
Նախ սկսենք ամենապրիմիտիվ, բայց ամենակարևոր կարիքից, դա ֆիզիոլոգիական կարիքն է առաջնահերթ,որովհետև ջուրը մտնում է մարդու օրգանիզմի բոլոր հյուսվածքների մեջ,այսինքն այն գործոնը առանց որի մենք երկար ապրել չենք կարող։
Մարդու օրգանիզմի 65%-ը կազմված է ջրից, իսկ ուսումնասիրությունները ցույց են տվել , որ առանց ջրի մարդը կարող է բախվել առողջական լուրջ խախտումների, ինչպես նաև կարող է հանգեցնել մահվան։
Ես խոսեցի, թե ջուրը ինչքան կարևոր է մարդու և մարդկանց օրգանիզմի համար, սակայն միայն մարդը չէ, որ առանց ջուր չի կարող գոյատևել։
Եթե չլիներ ջուրը նաև կսատկեին կենդանիները, որովհետև փորձերն ցույց են տվել, որ կենդանիներն ավելի շուտ են բախվում մահվան երբ իրենց օրգանիզմում ջրի քանակը քիչ է։
Բացի կենդանական աշխարհից, մենք նաև զրկված կլինենք բուսական աշխարհից, քանի որ բույսերը նույնպես առանց ջուր չեն կարող երկար տևել, իսկ առանց բույսերի և ծառերի մարդիկ չեն կարող ապրել, քանի որ չենք ունենա բավարար թթվածին, հետևում է, որ եթե չլիներ ջուրը չէր լինի ոչինչ․․․

Հայաստանի գետեր և ջրամբարներ

Ազատ գետ

Ազատ, Բաշգառնի, Գառնիի ջուր, Գառնիչայ, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում (թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը՝ 55 կմ, ջրահավաք ավազանի մակերեսը՝ մոտ 550 կմ2
Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավարևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը՝ մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։

Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքս։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են՝ հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։

Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ջրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը։ Ջրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 միլիոն մ³։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ջրերը մասամբ օգտագործվում են գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։

Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթ գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։

Ազատի ջրամբար

Ազատի ջրամբար` գտնվում է Արարատի մարզում, ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա: Այն կառուցվել է Լանջազատ գյուղի մոտ, Ազատ գետի միջին հոսանքում: Ջրամբարը օգտագործվում է Արարատյան դաշտի ոռոգման համար: Այնտեղ զարգացած է ոռոգելի հողագործությունը: Ազատի ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականից: Ընդհանուր ծավալը կազմում է 70 միլիոն խորանարդ մետր:

Ջրամբարի տարածքը շատ գեղեցիկ է: Երկինքն ու ամպերն արտացոլվում են ջրի մեջ և, կախված օրվա ժամից, յուրահատուկ տեսք են հաղորդում ջրամբարին: Ջրամբարի շուրջ վեր են խոյանում Երանոսի լեռները:
Ջրամբարից ոչ հեռու գտնվում են Հայաստանի ամենահայտնի տուրիստական ուղղությունները․

Այրիգետ

ԱյրիգետԱյրի, Այրիշայ, Այրիսու, Էյրիչայ, գետակ Հայաստանում, Սիսիանի աջ օժանդակը։ Երկարությունը 24 կմ է, ավազանը 171 կմ²։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի արևմտյան ծայրամասից 3060 մ բարձրից, անցնում Դաստակերտ ավանի միջով, Ախլաթյան, Մորենի գյուղերի հարևանությամբ և թափվում Տոլորսի ջրամբարը։ Վերին հոսանքում անցնում է խոր ձորով, իսկ Դաստակերտից սկսած աստիճանաբար լայնացող դարավանդավորված հովտով (Սիսիանի գոգավորություն)։ Սնումը ձնաանձրևային է, տարեկան միջին ծախսը 1,48 մ³/վրկ (Դաստակերտ), առավելագույնը՝ 11,6 մ³/վրկ, տարեկան հոսքը՝ 46,6³ մլն մ։

Տոլորսի ջրամբար

Տոլորսի ջրամբար, ջրամբար Հայաստանի Սյունիքի մարզում՝ Սիսիան և Այրի գետերի միացման տեղում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հարավ՝ մոտ 1650 մ բարձրության վրա[1][2]։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Որոտանի ջրաէներգետիկ կասկադի հիմնական կարգավորող ջրամբարներից է։ Սնում է Շամբի և Տաթևի ջրէկները։ Երկարությունը 4,5 կմ է, մակերեսը՝ 4,7 կմ², միջին խորությունը՝ 32 (առավելագույնը՝ 56,5) մ, ջրատարողությունը՝ 96, 8 միլիոն մ³, օգտակարը՝ 80 միլիոն մ³։ Պատվարը ճալաքարակոպճային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը՝ 178 մ, առավելագույն բարձրությունը՝ 68 մ։ Ջրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման (մոտ 3 միլիոն մ³) նպատակներով։

Հայաստանի հանրապետության լճեր

Հայաստանի տարածքում կա շուրջ 100 փոքր լիճ, որոնց մի մասը չոր սեզոնի ժամանակ չորանում է։ Սևանա լիճը և Արփին մեծ նշանակություն ունեն չափերի և ազգային տնտեսական նշանակության տեսանկյունից։ Մնացած լճերը ունեն միայն տեղական նշանակություն։ Հայաստանում ամենամեծ լիճը Սևանն է, այնուհետև՝ Արփին, Սև լիճն և Ակնալիճը։ Հայաստանի լճերի ընդհանուր ջրային ռեսուրսները գնահատվում են 39,3 մլն մ³:

Հայաստանի լճերի մեջ կան ռեկորդակիրներ՝ Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև երկրի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը։ Քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակա լճին։

Սյունիքի մարզի լճեր

Սև լիճ, ջրային բնական ավազան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագլխին[Ն 1]՝ Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ 2658 մ[1] բարձրության վրա։ Անհոսք քաղցրահամ լիճ է։

Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն մ³։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Այստեղ բուծում են իշխան ձուկ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։ Լճից անմիջապես արևելք գտվում է ավելի փոքր Ջանլիճ կոչվող լճակը։

Կապույտ, ջրագրական Հայաստանում, որը լիճ է։ Բնության հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզում՝ Մեղրի գետի ակունքներում՝ Լիճք գյուղից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք։ Այն գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստան Կառավարության որոշման համաձայն։

Անտակ, ջրագրական հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը լիճ է։ Բնության հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի Զարդով ջրամբարից 1 կմ հյուսիս-արևմուտք։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Կապուտան, ջրագրական բնության հուշարձան Հայաստանում։ Բնության հուշարձանը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզումՔաջարան գետի ակունքներում, Քաջարան քաղաքից մոտ 5-6 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3202 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։


Քարի լիճ

Քարի լիճՍև լիճ, Քար, Քար լիճ), լիճ Հայաստանի Արագածոտնի մարզումԱրագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ²։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա, իսկ արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված, կազմակերպված է հանգստի գոտի։

Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա, բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 8 մ։ Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։

Լճի հարավային ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը 1942 թվական հիմնել են Արտեմ Ալիխանյան և Աբրահամ Ալիխանով եղբայրները։

Կայանի ջրամատակարարումն ապահովելու նպատակով լճի հարավային արտահոսքը փակվել է բետոնե պատով, որի հետևանքով բարձրացել է լճի մակարդակը, ձմռանը չի սառցակալում մինչև հատակը, իսկ գարնանն ամբարված ջուրը բավարարում է կայանի կարիքները ողջ տարին։ Լճում Իշխան ձուկ կա, որի քանակը տարեցտարի լրացվում է արհեստական բազմացված մանրաձկով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի մայիսի 15-ին

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ` վերարտադրություն), պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2.Սևանա լճի մասին օրենսդրությունը

1. Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Եթե միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

Սևանա լճի ջրհավաք ավազան` տարածք, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար.

Սևանա լճի էկոհամակարգ` Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերը` նրանց միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ամբողջականությամբ.

Սևանա լճի տնտեսական գործունեության գոտի` Սևանա լճի ջրային և ցամաքային այն տարածքները, որոնց վրա տնտեսական գործունեության իրականացումն անմիջականորեն կամ միջնորդավորված ձևով ներգործում է Սևանա լճի էկոհամակարգի վրա.

Սևանա լճի էկոտոն` ջրային և ցամաքային էկոհամակարգերի փոխկապակցված անցումային գոտի, որը ներառում է ջրային ափամերձ և ցամաքային ջրամերձ տարածքները: Կախված ջրհավաք ավազանի ռելիեֆից` էկոտոնի սահմանները կարող են փոփոխվել մինչև 150 մետրի շրջանակներում:

Հոդված 4.Սևանա լճի նկատմամբ սեփականության իրավունքը

Սևանա լիճը և նրա էկոտոնային տարածքը պետական սեփականություն են և ենթակա չեն օտարման: Սևանա լճում և նրա էկոտոնային տարածքում գործունեությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:


«Հանքարդյունաբերություն»

Այսօրվա մեր թեման է՝ «Հանքարդյունաբերությունը և դրա վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»

Հանքերը և դրանց հետևանքով վերացող գետերը
Հայաստանում շահագործվող, չգործող և ուսումնասիրման փուլում գտնվող մետաղական հանքավայրերի մեծ մասն ունեն թթվային ապարների դրենաժի շատ մեծ պոտենցիալ։ Դրանք ինչպես ոսկի-սուլֆիդային կազմավորման հանքավայրերն են (Ամուլսարի, Արմանիսի, Լիճքվազ-Թեյի, Սոթքի, Մեղրաձորի, Թուխ Մանուկի, Դրմբոնի և այլն), այնպես էլ՝ պղնձամոլիբդենային և բազմամետաղային կազմավորման (Ագարակի, Դաստակերտի, Թեղուտի, Քաջարանի, Կաշենի, Կավարտի, Շահումյանի և այլն)։ Հենց այս պատճառով է, որ ցանկանում ենք հակիրճ ներկայացնել ամերիկյան և ևս մի քանի այլ կազմակերպությունների վերլուծություններն ու տվյալները հանքերի թթվային դրենաժի ու դրա իրական էկոլոգիական վտանգների վերաբերյալ։  
Ջրային էկոհամակարգերի վրա ազդեցության առումով հանքերի թթվային դրենաժը լեռնահանքային արդյունաբերության լրջագույն սպառնալիքներից մեկն է։ Հանքերից առաջացող թթուներն ունակ են աղտոտելու և ամայացնելու գետերն ու ջրային հոսքերը՝ ինչը կարող է տևել հարյուրավոր տարիներ։ Իսկ եթե դրենաժի առաջացման համար լինեն այսպես կոչված «բարենպաստ» պայմաններ, ապա դա կարող է տևել և հազարավոր տարիներ:

Հանքերի թթվային դրենաժը կարող է շատ ծանր հետևանքներ թողնել ձկների, կենդանիների և բուսականության վրա։ Այդ հոսքաջրերի մեծ մասն ունեն 4 կամ ավելի ցածր pH, որը շատ նման է մեքենաների մարտկոցների մեջ օգտագործվող թթվին։ Օրինակ ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Zortman-Landusky ոսկու հանքավայրից թթուների և ծանր մետաղների արտանետումները ոչնչացրել են այդ լեռնային տարածաշրջանի տասնյակ ջրային հոսքերի ողջ կենսաբանական կյանքը։

ԷկոԼուր

Հանքարդյունաբերության հետևանքով Սյունիքի մարզի  12 գետ ու վտակ ունեն ամենավատ՝ 5-րդ դասի աղտոտվածություն: Այդ գետերն են՝ Որոտանի գետավազանի Սիսիան գետի Կիշկոշտ և Այրիգետ վտակները, Ողջիի գետավազանում՝ Ողջի գետն ու Գեղի, Արծվանիկ, Նորաշենիկ, Կավարտ, Գեղանուշ վտակները, Մեղրիգետի գետավազանում՝ Մեղրիգետ, Կարճևան գետերը և դրանց համապատասխանաբար՝ Խաչիձոր ու Ագարակ վտակները:  Այս մասին նշված է «Հարավային ջրավազանային տարածքի կառավարման 2016-2021թթ. միջոցառումների պլանում»:

 Մանավորապես Կիշկոշտ և Այրիգետ գետերն աղտոտվում են «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ի Դաստակերտի պղնձամոլիբդենային բաց  հանքավայրի և դրա պոչամբարի ծանր մետաղների հետևանքով:  «Կիշկոշտ և Այրիգետ գետերի հունի նման շարունակական աղտոտումը ի վերջո կհանգեցնի գետերի ջրային էկոհամակարգերի լուրջ վնասման և ինքնամաքրման ընդունակության վերացման: Արդյունքում, կսկսվեն աղտոտվել նաև վտակների մայր գետերը՝ Սիսիանը և Որոտանը»,- նշված է փաստաթղթում: