Առաջադրանքներ

  • Ինչի՞ մասին է հասարակագիտություն առարկան։ Ինչպիսի՞ հասարակական ոլորտներ է ընդգրկվում նրա մեջ։ Ի՞նչ ոլորտներ կավելացնեիք դուք։

    Հասարակագիտություն բառի կազմությունը ներառում է «հասարակություն» և «գիտություն» բառերը և նշանակում է գիտություն հասարակության մասին։Այն բազում հասարակական ոլորտներ է իր մեջ ընդգրկում, օրինակ՝ տնտեսագիտությունը, գեղագիտությունը, սոցիոլոգիան, բարոյագիտությունը, հոգեբանությունը և այլն։Կարծում եմ կցանկայնայի ավելացնել դիվանագիտությունը, իրավագիտությունը, էթիկետի կանոններ և այլն։
  • Ի՞նչ է գեղագիտությունը։ Ինչքանո՞վ է կարևոր գեղագիտությունը մեր կյանքում։

    փիլիսոփայական ուսմունք, գիտություն արվեստի մասին, գեղարվեստական ստեղծագործության, կյանքի ու բնության մեջ գեղեցիկի դրսևորման ձևերի մասին (էսթետիկա)
    գեղագետ լինելը
    գեղեցիկի՝ կատարյալ ձևերի սեր
    ծայրահեղ ձևապաշտություն արվեստի մեջ (էսթետիզմ)
    գիտություն գեղեցիկի, արվեստի, գեղարվեստական ստեղծագործության օրինաչափությունների մասին
    (գրկն․) գիտություն իրականանության էսթետիկական հատկությունների և մարդու գիտակցության մեջ նրանց արտացոլման` իրականության գեղագիտական յուրացման մասին։
    Գեղագիտությունը գեղեցիկի մասին գիտություն է, և երևի ամենագեղեցիկ գիտություններից մեկն է, որը օգնում է մարդուն ընկալել շրջապատում գեղեցիկը։
  • Ի՞նչ է բարոյագիտությունը։ Ինչպե՞ս եք կարողանում բարոյագիտությունից ստացած գիտելիքները կիրառել կյանքում։

    Բարոյականություն կամ մորալ (լատին․՝ moralitas, լատին․՝ mores բարքեր), բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։
    Իր պահանջների հիմնավորման և իրագործման եղանակով բարոյականությունը տարբերվում է մասսայական գործունեության ձևավորման մյուս մեթոդներից (իրավունքից, արտադրական–վարչական կարգապահությունից, պետական դեկրետներից, ժողովրդական ավանդույթներից և այլն)։ Բարոյականության մեջ հասարակական անհրաժեշտությունը հասարակության կամ հասարակարգերի պահանջմունքները, շահերը արտահայտվում են տարերայնորեն ձևավորված և ընդհանուր ճանաչում գտած պատվիրանների ու գնահատականների ձևով, որոնք ամրապնդվում են մասսսայական օրինակի, սովորույթի, ավանդույթի, հասարակական կարծիքի ուժով։ Ուստի բարոյականության պահանջներն ընդունվում են անդեմ պիտոյականության ձև, հավասարապես բոլորին ուղղված, բայց ոչ մեկից չելնող հրամանի, պատվիրանի ձև։ Այդ պահանջները հարաբերականորեն կայուն բնույթ են կրում։
    Ընդունված կարգի ուժով պահպանվող հասարակ սովորույթից կամ ավանդույթից դրանք տարբերվում են նրանով, որ ստանում են գաղափարական հիմնավորում այն պատկերացման ձևով, թե ինչպես է պատշաճ մարդուն ապրել ու վարվել։
    Ի տարբերությունիրավունքի՝
    ամեն մեկի կողմից բարոյական պահանջների կատարումը վերահսկվում է բոլորի կողմից, ընդ որում այս կամ այն անհատի բարոյական հեղինակությունը կապված չէ որևէ պաշտոնական լիազորության հետ
    բարոյականության պահանջները սանկցիա են ստանում միայն հոգևոր ներգործության ձևերով (հասարակական գնահատական, կատարված արարքների հավանում կամ դատապարտում)։
    Դրանով պայմանավորված է բարոյականության մեջ հասարակական գիտակցության մեծ դերը, քան սոցիալական հսկողության մյուս ձևերի դեպքում, ընդ որում այդ գիտակցությունը կարող է արտահայտվել ինչպես հասկացությունների ու դատողությունների ռացիոնալ ձևերով, այնպես էլ զգացմունքների, մղումների, հակումների էմոցիոնալ ձևերով։

  • Ի՞նչ է հոգեբանությունը և ի՞նչ է ուսումնասիրում այն։ Կյանքի որ ոլորտներին է հատկապես վերաբերում այս գիտությունը։ Հոգեբանությունը ձեզ առավել շատ հետաքրքրում է որպես գիտություն, թե՞ հմտությունը․ հիմնավորե՛ք ձեր պատասխանը։

    Հոգեբանություն (հին հունարեն՝ ψυχή՝ հոգի, λόγος՝ միտքգիտություն), գիտական և կիրառական գիտություն հոգեկանի՝ որպես կենսագործունեության հատուկ ձևի զարգացման և գործունեության մասին[1]։
    Գիտական մեկնաբանությամբ «հոգեբանություն» հասկացությունը առաջացել է 16-րդ դարում։ Սկզբնապես այն վերաբերում էր հատուկ գիտության, որը զբաղվում էր հոգևոր կամ հոգեկան երևույթների ուսումնասիրմամբ, այսինքն այնպիսի երևույթների, որոնք մարդը հեշտությամբ իր գիտակցությունում կարողանում է գտնել ինքնադիտման արդյունքում։ Ավելի ուշ հետազոտությունների ոլորտը նշանակալիորեն ընդլայնվեց՝ ներառելով անգիտակցական հոգեկան գործընթացները և մարդու գործունեությունը։ 20-րդ դարից սկսած հոգեբանական հետազոտությունները դուրս են եկել այն երևույթների սահմաններից, որոնց շուրջ դարեր շարունակ կենտրոնացել էին։ Սրա հետ կապված «հոգեբանություն» հասկացությունը կորցրել է իր սկզբնական, բավականին նեղ իմաստը, երբ այն վերաբերում էր միայն սուբյեկտիվ, մարդու կողմից անմիջականորեն ընկալվող և ապրվող գիտակցության երևույթներին[2]։ «Հոգեբանություն» հասկացությունը, համաձայն որոշ տվյալների, 1590 թվականին առաջադրել է Գոկլենիուսը, իսկ այլ աղբյուրների համաձայն տերմինը ներմուծվել է Քրիստիան Վոլֆի կողմից 1732 թվականին[3]։ Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը, նրա ներաշխարհը։

    Հոգեբանությունը լուծում է մի շարք խնդրիներ, այսպես, օրինակ`
  • ուսումնասիրում է մարդու ներաշխարհը, նրա հոգեկան կյանքի կոնկրետ փաստերն ու տվյալները,
  • ուսումնասիրում է մարդու արարքները, վարքը, ինչպես նաև այն, թե ինչպես է մարդն իրեն դրսևորում այլ մարդկանց հետ հարաբերությունների ժամանակ,
  • բացահայտում է հոգեկան այս կամ այն երևույթի դրսևորման պատճառները և օրինաչափությունները, այսինքն` այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են որոշակի խմբի մարդկանց։
  • Ի՞նչ է տնտեսագիտությունը։ Ի՞նչ գիտեք փողի, շուկայի և շուկայական հարաբերությունների մասին։
  • Տնտեսագիտություն, հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը։ Տնտեսագիտությունը կենտրոնանում է տնտեսվարող սուբյեկտների վարքագծի, նրանց փոխներգործության և ամբողջ տնտեսության աշխատանքի վրա։ Միկրոտնտեսագիտությունը վերլուծում է տնտեսության հիմնական տարրերի գործունեությունը, որը ներառում է անհատական տնտեսվարողներին և շուկաները, նրանց փոխազդեցությունը և վերջինիս արդյունքները։ Անհատական տնտեսվարողներ կարող են համարվել, օրինակ, տնային տնտեսությունները, ֆիրմաները, գնորդները և վաճառողները։ Մակրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է ամբողջ տնտեսությունը (համախառն արտադրություն, սպառում, խնայողություններ և ներդրումներ) և նրա վրա ազդող գործոնները՝ ներառյալ ռեսուրսների (աշխատանք, կապիտալ և հող) թերզբաղվածությունը, գնաճը, տնտեսական աճը և կիրառվող քաղաքականությունները (մոնետար, հարկաբյուջետային և այլ քաղաքականություններ)։
    Մեծ տարբերություն կա պոզիտիվ (պատասխանում է «ի՞նչ է» հարցին) և նորմատիվ տնտեսագիտությունների (պատասխանում է «ի՞նչ կլինի» հարցին) միջև։ Մեծ տարբերություն կա նաև տեսական ու կիրառական տնտեսագիտությունների, ռացիոնալ և ադապտիվ՝ հարմարվողական, տեսությունների, դասական՝ օրթոդոքս, և ոչ դասական՝ հետերոդոքս, ուղղությունների միջև։
    Տնտեսական վերլուծությունները կարող են օգտագործվել ամբողջ հասարակության մեջ, բիզնեսում, ֆինանսներումառողջապահության և կառավարման ոլորտներում։ Տնտեսական վերլուծությունները երբեմն կարող են կիրառվել նաև հանցագործությունների բացահայտման, կրթության, ընտանեկան հարաբերությունների, օրենքի, քաղաքականության, հավատքի, սոցիալական ինստիտուտների, պատերազմներիգիտությանբնապահպանության և այլ շատ բնագավառներում։
  • Որպես հինգերորդ բաժին, ի՞նչ կավելացնեիք դուք 10-րդ դասարանի համար։

    Երթևեկության կանոնները ուսումնասիրող բաժին

Ուշադրություն: Հիշողություն

  • Ինչ է ուշադրությունը,ինչ դեր ունի այն մարդու կյանքում

    Ուշադրություն, արթունության ակտիվ վիճակ, ընկալման ընտրողական ուղղվածություն, որը բնութագրվում է օրգանիզմի պատրաստակամությամբ՝ պատասխանելու ազդակին և արտահայտվում որոշակի օբյեկտի նկատմամբ հոգեկան գործունեության ուղղվածությամբ, որն անհատի համար ունի հաստատուն կամ իրավիճակային նշանակություն, հոգեկանի կենտրոնացում, որը ենթադրում է զգայական, ինտելեկտուալ և շարժողական ակտիվության բարձր մակարդակ։ Ուշադրության առաջացման հիմքում ընկած է նյարդային գործընթացների ակտիվացումը, որոնք նպաստում են արթուն մի վիճակից անցնելու ավելի բարձր վիճակի։
  • Ուշադրության որ տեսակն է դրսևորվում, երբ սովորողը 1.կլանված դիտում է արվեստի ստեղծագործությունը 2.ցանկանում է առավել ճշտությամբ հաշվարկ անել:

    1.կլանված դիտում է արվեստի ստեղծագործությունը-Արտաքին ուշադրությունը
    2.ցանկանում է առավել ճշտությամբ հաշվարկ անել-ներքին ուշադրությունը

  • Ինչով է պայմանավորված դասի ժամանակ սովորողների անուշադրությունը:

    Կան շատ դեպքեր,որոնց պատճառով աշակերտը կարող է դասին անուշադիր լինել։Առաջին դեպքում պարզապես կարող է այդ առարկան չհետաքրքրել աշակերտին,մյուս դեպքում աշակերտը կարող է ուսուցչի հետ խնդիր ունենալ,կամ ուղղակի չհավանել ուսուցչին։Կան դեպքեր,որ այդ առարկան աշակերտի ապագա մասնագիտության մեջ որևէ դեր չի խաղում, ինչու ոչ նաև ուսուցչի դասը անցկացնելու տեխնիկան կարող է պատճառ հանդիսանալ աշակերտի անուշադրությանը։
  • Ինչ է հիշողությունը և ինչ դեր ունի այն մարդու կյանքում:

  • Հիշողություն, իմացական գործընթաց, որը կոչված է կուտակելու, պահպանելու և վերարտադրելու ձեռք բերված փորձը։ Հիշողության գործընթացներն են մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և մոռացումը։
  • Հիշողությունը մտքի այն ունակությունն է, որի միջոցով տեղեկությունը կամ տվյալները պահվում են։ Դա ժամանակի ընթացքում տեղեկատվության պահպանումն է՝ ապագա գործողությունների վրա ազդելու նպատակով։ Եթե չլինեին անցյալի հիշողությունները, անհնար կլիներ լեզվի, հարաբերությունների և անձնական ինքնության զարգացումը։ Հիշողության կորուստը սովորաբար նկարագրվում է որպես մոռացություն կամ ամնեզիա

Երջանկություն

  1. Արդյոք համաձայն եք այն տեսակետի հետ,թե բոլոր մարդիկ նման են իրար:Պատասխանը հիմնավորեք:

    Ես կարծում եմ ճիշտ հակառակը։Մտածում եմ մարդիկ բազմազան են ինչպես բնության մասնիկները և կարծում եմ,որ հենց այդպես էլ պետք է լինի,մարդիկ պետք է տարբեր լինեն։Մարդիկ տարբերվում ենմիմյանցից իրենց արտաքին առանձնահատկություններով,բնավորությամբ,աշխարհայացքով,հոգեբանութամբ և այլն։
  2. Արդյոք երջանիկ լինելու համար պետք է անընդհատ ձգտել երջանկության:

    Ոչ․Կարծում եմ երջանկությունն կգա իր ժամանակին։Պարզապես մարդ եթե երջանիկ չի,պետք է լավ տրամադրվել և մտածել այն բաների մասին,որոնք իրեն ուրախություն կպարգևեն։
  3. Նշեք թե ինչ է պետք ձեզ երջանիկ զգալու համար։

    Խաղաղություն․․․
    Հարազատ մարդկանց կամ մարդու ներկայություն
  4. էջ 74-77
  • երջանիկ է նա ով բավարարվում է քչով ճապոնական ասացվածք
  • Քանի որ այս աշխարհում երջանիկ են քչով բավարարվողները,ապա ինչքան դժբախտ են հարուստները,որոնց երջանիկ լինելու համար շատ բան է պետք: Ֆ.Լառոշֆուկո

Վախեր և ֆոբիաներ

Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում
Վախ, երկյուղ, ահ, զարհուրանք, մարդկանց կողմից ընկալվող իրավիճակ, որում վտանգի է ենթարկվում վերջիններիս հանգստությունը կամ ապահովությունը։Վախը իրականանում է սպառնալիքի կամ վտնագի սպասումից բխող ֆիզիոլոգիական փոփոխությունների, էքսպրեսիվ վարքի և սպեցիֆիկ ապրումների հիման վրա։ Ինչպես նաև վախերը առաջանում են վտանգի սպասումից։

Ինչպիսի՞ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ
Վախի ժամանակ մարդու մոտ կարող են առաջանալ խանգարումներ, վատ քուն։ Այն կարող է ազդել մարդու առողջության վրա։ Երբեմն վտանգի ընթացքում մարդ փորձում է կանխագուշակել իրավիճակի զարգացումը: Վախի ընթացքում վտանգի է ենթարկվում վերջիններիս մարդու հանգստությունը կամ ապահովությունը։

Ի՞նչեր են ֆոբիաները
Ֆոբիա,տագնապային խանգարման տեսակ է։ Իրենից ներկայացնում է կայուն և չափազանց մեծ վախ ինչ-որ առարկայից կամ իրավիճակից։ Ֆոբիան սովորաբար առաջանում է ավելի քան վեց ամիս վախի ազդեցությանը ենթարկվելով։ Ֆոբիա ունեցող մարդը գնում է ցանկացած քայլի, որպեսզի խուսափի վախ, սարսափ առաջացնող իրավիճակից կամ առարկայից։ Եթե հնարավոր չի լինում խուսափել այս գործոններից մարդն ունենում է տագնապային զգացողություններ։ Արյունից ֆոբիան կարող է հանգեցնել գիտակցության կորստի։ Ագորաֆոբիան հաճախ կապված է տագնապային գրոհների հետ։ Սովորաբար մարդը ֆոբիա է ունենում մի շարք առարկաներից ու իրավիճակներից։

Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ

1) Կլաուստրոֆոբիա՝ նեղ տարածության վախը:
2) Սոցիալական ֆոբիա՝ դատաստանի կամ մերժման վախ:
3) Արախնոֆոբիա՝ սարդերի վախը:
4) Ակրոֆոբիա. Վախ բարձրությունից:
5) Ագորաֆոբիա՝ վախ բաց կամ մարդաշատ տարածքներից:

Բարու և չարի,պարտքի ու խղճի հասարակական ընկալումները

Բարին և Չարըբարոյագիտության հիմնական կատեգորիաներ, որոնք բնորոշում են առանձին մարդկանց, մարդկանց խմբերի (հատկապես դասակարգերի), ինչպես նաև պատմական խոշոր իրադարձությունների բարոյական գնահատականները և համապատասխանաբար կազմում են բարոյականի և անբարոյականի բովանդակությունը։ Բարու և չարի ծագումն ու էությունը կրոնն ու իդեալիզմը կապում են աստծո կամքիգերբնական ուժերի, ոգու, մարդու անփոփոխ բնության հետ, նեոպոզիտիվիստները՝ հույզերիէկզիստենցիալիստները՝ անձնական մտահղացումների հետ։ Մարքսիստական բարոյագիտությունը այդ հասկացությունների վերլուծությունը դնելով գիտական՝ սոցիալ–պատմական հողի վրա, Բարուն և չարն համարում է հասարակական կյանքի հակադրությունների յուրահատուկ արտացոլում որոշակի հասարակարգի ու մարդկանց բարոյական գիտակցության մեջ։ Բարին և չարը ծագում են հասարակական պրակտիկայում, որպես սուբյեկտների հարաբերություններ։ Բարին այն է, ինչը հասարակությունը համարում է բարոյական, դրական, պատշաճ, արտահայտում է հասարակության զարգացման պահանջմունքները, նպաստում ու խթանում է դրան և արժանի է օրինակման։ Չարը հասարակական զարգացմանը հակադիր բացասական արարքներն ու երևույթներն են, որոնք չի ընդունում հասարակությունը, համարում է անբարոյական և դատապարտում է։ Բարին և չարը բացարձակ չեն, այլ հարաբերական, իսկ հակամարտ հասարակարգերում՝ դասակարգային։ «Բարու և չարի պատկերացումները ժողովրդից ժողովուրդ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան անցնելով՝ այնքան են փոխվել, որ հաճախ դրանք ուղղակի միմյանց հակասել են»։

Խիղճ

Խիղճբարոյագիտության կատեգորիա, իրականացված բարոյագիտակցություն, որ բնորոշում է իր բարոյական սկզբունքներ մշակելու, արարքները հսկելու և արժեքավորելու անհատի ունակությունը։ Անհատի արարքների գնահատականը դրսևորվում է ոչ միայն որպես դրանց բանական գիտակցում, այլև ապրում՝ «խղճի խայթ»։ Իդեալիստական փիլիսոփայությունում խիղճը դիտվում է որպես «ներքին ես»-ի ձայն (ԿանտՖիխտե), մարդուն ի ծնե հատուկ բարոյական հատկություն և այլն։ Մարքս-լենինյան բարոյագիտությունը հիմնավորում է խիղճի հասարակական-պատմական բնույթը, ցույց տալիս, որ այն պայմանավորված է ոչ միայն անհատի ներաշխարհով, այլև հասարակական կեցությամբ՝ «Հանրապետականի խիղճն այլ է, քան ռոյալիստինը, հարուստինը՝ այլ, քան ընչազուրկինը, մտածողինը՝ այլ, քան նրանը, ով անկարող է մտածել»։

Մոդա և նորաձևություն

Նորաձևություն ,հագուստի,կոշիկների,կենսակերպի, աքսեսուրաների, մազերի և մարմնի հարդարման տարածված ձև կամ գործունեություն է։ Այն ուղղորդող և հաճախ կայուն թրենդ է, համաձայն որի մարդիկ հագնվում են։ Այն վարքի, դիզայներների, ինժեներների, տեխնոլոգների, դիզայն մենեջերների ստեղծած նորագույն ստեղծագործությունների ազդեցիկ ոճ է։
<<Մոդայիկ հագնված լինել>> արտահայտությունը մեզ է հասել Ֆրանսիայից դեռևս 17-րդ դարում։ Մոդան մտածվում և ստեղծվում է մարդկանց կողմից։ Բոլոր ժողովուրդներին հատուկ էր ազգային հագուստը, որը կոչվում է՝ ազգային տարազ։ Սակայն 20-րդ դարից հայկական տարազները հիմնականում դուրս են մղվել կիրառությունից։ Ազգային հագուստը, ի տարբերություն մոդայի, կայուն է և մեծածավալ փոփոխությունների չի ենթարկվում։ Յուրաքանչյուր ազգի տարազը տարբեր է և ինձ համար բոլորն էլ գեղեցիկ և յուրօրինակ են, բայց ինձ ամենից շատ դուր է գալիս հայկական ազգային տարազը և Իսպանական ազգային ոճը

Հայկական տարազ

Ֆլամենկո, իսպանական ժողովրդական երաժշտական պարային ոճ։