Շաբաթվա ամփոփում

Վերջին և ամփոփիչ շաբաթն նույնպես հագեցած, ուրախ, հետաքրքիր և հիշարժան անցավ․․
Այս շաբաթ ջոկատով այցելեցինք սահադաշտ, սովորեցինք սահել, չնայած որ մի քանիսս արդեն իսկ կարողանում էինք սահել։

Այստեղ կարող եք դիտել հոլովակը, որտեղ սահում ենք։

Սահադաշտում մեր օրն իրապես շատ զվարճալի և ուրախ անցավ,կարծում եմ այս խմբով կրկին կայցելենք սահելու․․․

Այս շաբաթ «Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակներում աշխատեցինք երեխաների հետ և ներկեցինք իրենց պատրաստած կախազարդերը։Այնուհետեև մշակեցինք, թրծեցինք, ամբողջական տեսքի բերեցինք և կախազարդերը բաժանեցինք սովորողներին։

Այստեղ կարող եք դիտել հոլովակը, որտեղ Ազգագրության փառատոնի շրջանակում մեր պատրաստած կավե կախազարդերը գունավորեցինք։

Այս շաբաթ նաև աշխատել եմ թեյի մշակույթի նախագծի վրա, սկսեցի պատրաստել թեյնիկը։

Ուսումնասիրեցի հնդկական թեյի մշակույթը և փորձեցի պատրաստել թեյնիկ

Ընկեր Ալիսի օգնությամբ ստացա այս թեյնիկը, որը դեռ պետք է թրծվի ,ստանա իր վերջնական տեսքը և ցուցադրվի ցուցահանդեսում՝ բաժակների հետ միասին։
Եվ այսպես վերջացավ մեր ձմեռային ճամբարը, շատ տպավորված եմ, կարծում եմ հաջորդ տարիներին արդեն փորձ ձեռք բերած՝ավելի հետաքրքիր կկազմակերպենք ճամբարը․․․

Շաբաթվա ամփոփում՝ քաղաքային թափառումներ

Երկրորդ շաբաթը հունվարային ճամբարում էլ ավելի հետաքրքիր ու հագեցած անցավ։
Այս շաբաթ հիմնականում անցկացրի երեխաների հետ միասին կախազարդեր պատրաստելով՝ «սովորող սովորեցնող» նախագծի շրջանակներում։ Աշխատեցի առաջին և երրորդ դասարանի սովորողների հետ, ինչպես նաև 5 տարեկան երեխաների հետ։

«Ազգագրության փառատոնի շրջանակում ընկեր Ալիսի և Ավագ դպրոցի սովորողների հետ կավե կախազարդեր պատրաստեցինք։»

Այստեղ կարող եք դիտել հոլովակը, որտեղ երեխաներին սովորեցնում եմ աշխատել կավով։
Մնացած օրերին սկսեցին քաղաքային թափառումները․․․

Բովանդակություն՝ քաղաքային տրանսպրտով միասին գնալու ենք Ազատության հրապարակ, որտեղից էլ կմեկնարկենք թանգարանային այցելությունները։

Առաջին կանգառ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն Սահակ Պողոսյանի «Խուլի տունը» ցուցահանդես․․․

Երկրորդ կանգառ՝ Երվանդ Քոչարի թանգարան․․․

Այս շաբաթը շատ հետաքրքիր և հագեցած անցավ, շատ հաճելի էր աշխատել երեխաների հետ։Թանգարանների ուսումնասիրությունը էլ ավելի հետաքրքիր և տպավորիչ էր․․․


Շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի
Երկուշաբթի իմ առաջին օրն էր հունվարյան ճամբարում։Ընդհանուր պարապմունքին մասնակցելուց անմիջապես հետո՝ գնացի քանդակի դպրոց, քանի որ իմ ճամբարի ղեկավարը քանդակագործության ուսուցչուհի ընկեր Ալիսան է։
Բոլորով առավոտյան հավաքվեցինք, խոսեցինք ճամբարի մասին,որոշեցինք որտեղ կարելի է ճամփորդել, և կազմեցինք ճամբարի ծրագիրը։Բաժանվեցինք խմբերի,մի խումբը պետք է դարբնությամբ զբաղվեր, իսկ մյուսը ձուլմամբ։
Այդքանից հետո քայլելով գնացինք մեդիա, խոհարարական խմբակ, որտեղ երեխաներին սովորեցրինք կավով աշխատել։
Վերադարձանք գեղարվեստ,ընդմիջեցինք,խաղեր խաղացինք և այսքանով ավարտվեց առաջին օրը։

Երեքշաբթի
Երեքշաբթի «սովորող սովորեցնող» նախագիծն իրականացրեցինք միջին դպրոցի սովորողների հետ։
Կավով աշխատեցինք, թռչուններ նկարեցինք նաև կավագործության հետ կապված մի քանի կանոնների ծանոթացա,որոնք չգիտեի։
Ընդմիջեցինք, խաղեր խաղացինք և այսքանով վերջացավ 2-րդ օրը։


Չորեքշաբթի
Չորեքշաբթի առավոտյան բաժանվեցինք 2 խմբի, ես գնացի դարբնության արհեստանոց։Սկզբում պատմեցին դարբնության մասին, ուսումնասիրեցինք ինչպես են աշխատում, և մենք էլ փորձեցինք։
Վերադարձանք քանդակի արհեստանոց, կավով աշխատեցինք, ընդմիջեցինք, կրկին խաղեր խաղացինք և այսքանով վերջացավ 3-րդ օրը։


Հինգշաբթի
Հինգշաբթի օրը նախագիծ գրեցինք։ Ես ընտրել եմ հնդկական թեյերի բաժակների մշակույթը։ Սկսեցինք նախագծի վրա աշխատել, ուսումնասիրել, նկարներ հանել, որպեսզի պատրաստենք։
Կավով սկսեցինք բաժակներ պատրաստել, մշակել։
Ընդմիջեցինք,կրկին խաղեր խաղացինք և այսքանով վերջացավ 4-րդ օրը։


Ուրբաթ
Ուրբաթ օրը առաջին անգամ պետք է գանչառով աշխատեի։ Ընկեր Ալիսն օգնեց, որ կարողանամ ճիշտ պատրաստել բաժակները։ Պատրաստեցի հնդկական թեյի բաժակներ ըստ նախագծի։ Մշակեցի նախորդ աշխատանքներս, վերջապես սովորեցի գանչառով աշխատել։ Ընդմիջումից հետո պատրաստեցի ևս մի քանի բաժակ և այսքանով վերջացավ մեր առաջին շաբաթը։


Հնդկական թեյի մշակույթ

Համաձայն National Sample Survey Organization-ի տվյալների՝ Հնդկաստանը 15 անգամ ավելի շատ թեյ է օգտագործում, քան սուրճը։[20] Թեյը պատրաստվում է ինչպես տանը, այնպես էլ դրսում։ Տանից դուրս թեյը ամենից հաճախ և հեշտությամբ կարելի է գտնել Հնդկաստանի գրեթե բոլոր փողոցներում գտնվող թեյի կրպակներում: Barista-ի և Cafe Coffee-ի օրվա սուրճի շղթաների հաջողությունից հետո թեյի կրպակը դարձել է քաղաքային լանդշաֆտի մի մասը, որտեղ թեյի թեմայով մի քանի սրճարանային ցանցեր արմատավորվել են մետրոպոլիտենում վերջին տարիներին[21]: Թեյն այժմ մշակութային հաստատություն է, որը նույնիսկ նշվում է նկարիչ Վիջայ Գիլլի «Չայ Վալլահը և այլ պատմություններ» վերնագրով արվեստի վերջին ցուցահանդեսում[22]: «Չայ Վալլահ»-ը հինդի անվանումն է, որը տրվում է թեյի կրպակը ղեկավարող մարդուն: 2014 թվականի համընդհանուր ընտրությունները նաև ընտրեցին Նարենդրա Մոդիին, ով մանուկ հասակում աշխատում էր իր հոր թեյի կրպակում[23]: «Չայ-Պանի» արտահայտությունը բառացիորեն նշանակում է՝ թեյ և ջուր, օգտագործվում է ողջույնի ըմպելիքներ առաջարկելու և հյուրերին Հնդկաստանի տներում հեշտացնելու համար:
Քանի որ այս նախագիծն վերաբերվում է քանդակագործությանը, պետք է պատրաստենք հնդկական թեյի բաժակներ:
Պատմություն
Թեյն ու Հնդկաստանը վաղուց հետ են գնում: Փաստորեն, այն առաջին անգամ հայտնվել է Ռամայանայի հնագույն գրերում: Ըստ լեգենդի, Լակշմանը, Լորդ Ռամայի եղբայրը, վիրավորվել է Ռավանայի հետ ճակատամարտում: Լորդ Ռամայի աշակերտ Հանումանին ուղարկեցին բերելու «Sanjeevani Booti» բույսը, որը հայտնաբերվել է միայն Հիմալայներում: Այս բույսի տերևները քսել են Լակշմանի վերքերին, և նա հրաշքով բուժվել է: Սանսկրիտ գիտնականները կարծում են, որ «Sanjeevani Booti»-ն ինքնին թեյ է:
Հնդկաստանի տոհմը վայելում էր տաք թեյը՝ թեյի տերևները տաք ջրի մեջ եփելով: Տերեւները արժեքավոր համարելով՝ նրանք սկսեցին տերեւները վաճառել այլ ապրանքներով։ Հենց այդպիսի առևտրային շուկայում էր, որ երիտասարդ շոտլանդացի արկածախնդիր Ռոբերտ Բրյուսը հանդիպեց այս տերևներին: Նա նկատել է, որ տեղացիները եփում են այս վայրի բույսի տերևները։ Հետաքրքրված այս պրակտիկայից՝ Բրյուսը հանդիպեց տեղի ղեկավար Բեսսա Գամին և պայմանավորվեց ձեռք բերել տերևները՝ դրանք գիտականորեն հետազոտելու համար:
Նախագծի հեղինակներ՝ Մարի Կարապետյան և Դավիթ Մինասյան

Հունվարյան նախագծային ճամբար

Ճամբարի ջոկատավար՝ Ալիսա Գևորգյան

Ճամբարային ուղղություններ՝

  • Արտադրությամբ ուսուցում
  •  Ձմեռային ազգագրական փառատոն 2024թ-ի
  • Ձմեռային մարզականխաղեր․ ճամփորդություններ դեպի, Ջրվեժի Անտառպարկ, սահադաշտ
  • Քաղաքային թափառումներ
  • Այցելություն թատրոններ, թանգարաններ
  • Ըստ օրակարգի՝ Մարզական ժամ, պար, երգ

    Առաջին շաբաթ
  • Երկուշաբթի
  • 09:00-09:20 Առավոտյան Ընդհանուր պարապմունք, Հյուսիսային դպրոց Արտասահման
  • 09:30 Ճամբարի մեկնարկ, Սովորողների հետ ճամբարային առօրյային ծանոթացում
  • Սովորողների հետ ճամբարային առօրյային ծանոթացում
  • 11։00-12։35 սովորող-սովորեցնող աշխատանք չարխով Սեբաստիա կենտրոնում
  • 12:35-13:00 -ընդմիջում
  • Ճամբարային առօրյա, բլոգում աշխատանքներ

  • Երեքշաբթի
  • 09:00-09:20 Առավոտյան Ընդհանուր պարապմունք, Հյուսիսային դպրոց Արտասահման
  • 09:30 Ճամբարի մեկնարկ
  • 11։00-12։30 Սովորող սովորեցնող նախագիծ Միջին դպրոց
  • 12:35-13:00 -ընդմիջում
  • Ճամբարային առօրյա, բլոգում աշխատանքներ, միասնական քննարկումներ

  • Չորեքշաբթի
  • 09:00-09:20 Առավոտյան Ընդհանուր պարապմունք, Հյուսիսային դպրոց Արտասահման
  • 09:30-10։50 մարզական ժամ, նեաձգություն-Սամվել Խաչատրյան
    Սովորողների հետ ճամբարային առօրյային ծանոթացում
  • 11:00-12:35
  • 12:35-14:30 -Ճամբարականները կբաժանվեն երկու խմբի և կաշխատեն
  • Դարբնության աշխատարան
  • Գիպսե ձուլածոների աշխատարան
  • Ճամբարային առօրյա, բլոգում աշխատանքներ, միասնական քննարկումներ

  • Հինգշաբթի
  • 09:00-09:20 Առավոտյան ընդհանուր պարապմունք, Հյուսիսային դպրոց Արտասահման
  • Ճամբարականները կբաժանվեն երկու խմբի և կաշխատեն
  • Դարբնության աշխատարան
  • Գիպսե ձուլածոների աշխատարան
  • 11։00-12։30 Սովորող սովորեցնող նախագիծ Միջին դպրոց

  • Ուրբաթ
  • 09:00-09:20 Առավոտյան ընդհանուր պարապմունք, Հյուսիսային դպրոց Արտասահման
  • Ճամբարականները կբաժանվեն երկու խմբի և կաշխատեն
  • Դարբնության աշխատարան
  • Գիպսե ձուլածոների աշխատարան
  • Ճամբարային շաբաթվա ամփոփում բլոգներում
  • 15:15 Ուրբաթ համերգ

Առաջին աշխատանք

Առաջին անգամ պետք է կավով աշխատեի և շատ տպավորված եմ։
Ընկեր Ալիսը հանձնարարեց քանդակել ինքներս մեզ, և կարծում եմ առաջին աշխատանքի համար բավականին լավ է․․․

Քանդակագործություն

Քանդակագործություն, պլաստիկ արվեստներից մեկն է,կերպարվեստի տեսակ, որ պատկերումները կատարում է ծավալային եռաչափ մարմնավորումներով։ Որպես կանոն քանդակագործությունը պատկերում է մարդուն, սակավ՝ կենդանիներին (անիմալիստական ժանր), ավելի սակավ՝  բնություն (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտ)։ Գեղանկարչության ու գրաֆիկայի համեմատ ունենալով գեղարվեստաարտահայտչական ավելի սահմանափակ միջոցներ՝ քանդակագործությունը միևնույն ժամանակ ստեղծում է ծավալների շոշափելի ու իրականակերպ դրսևորումներ և դիտողին հնարավորություն է տալիս պատկերվածն ընկալելու տարբեր դիտակետերից։
Քանդակագործության պատմության ընթացքում կիրառել են փորագրություն (նյութի հեռացում) և կերտում (նյութի ավելացում, օրինակ՝ կավ), քարից, մետաղից, խեցեղենից, փայտից և այլ նյութերից։ Տարբեր նյութերը կարող են մշակվել՝ փորագրության, եռակցման կամ ձուլման միջոցով։
Անհիշելի ժամանակներից մարդը քանդակել է։ Սկզբում նա օգտագործել է իրեն հասանելի ամենապարզ նյութերը՝ քար, ցեխ և փայտ։ Հետո դրանց փոխարինել են երկաթը, բրոնզը, արճիճը, մոմը, պատի ծեփը, պլաստիլին, պոլիեթերային խեժը և պլաստմասաները։ Սկզբում քանդակը ստեղծվել է զուտ օգտագործման համար, հետո ստեղծվել և օգտագործվել է ծիսական, մոգական, թաղման և կրոնական նպատակներով։ Քանդակը հնարավորություն ունենալով զարգանալ որպես ամուր կամ երևութական էլեմենտ, իր ֆունկցիոնալ օգտագործումը փոխել է պատմական զարգացման հետ, ձեռք բերելով հիմանականում էսթետիկական կամ դեկորատիվ նպատակներ։
Քանդակը սկզբում սովորաբար կերտվում է կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլվում գիպսից(քարակերտ ու փայտակերտ գործերում այդ փուլերը հաճախ շրջանցվում են)։ Գիպսե ձուլածոները կա՛մ ինքնուրույն գոյության իրավունք են ստանում, կա՛մ ծառայում որպես մոդել՝ քանդակը ավելի մնայուն նյութերով մարմնավորելու համար։
Անտիկ շրջանում գրեթե միշտ, հետագայում՝ մերթ-մերթ, մարմարե քանդակները ներկվել են, թեև այդ վիճակում մեծ մասամբ չի պահպանվել։ Կոպենհագենում տեղակայված Car Carlsberg Glyptotek թանգարանը իրականացնում է քանդակների բնօրինակ գույների ուսումնասիրության և վերականգնման աշխատանքներ։ Մինչև 17-18-րդ դարերը հաճախ ներկվել են նաև փայտաքանդակները։ 19-20-րդ դարերի քանդակագործները սովորաբար բավարարվում են նյութի բնական գույնով կամ միագույն փառապատումով։

Քանդակագործությունն ունի երկու ենթատեսակ՝ բոլորաքանդակ (երբ ստեղծագործությունը մշակվում է բոլոր կողմերից, հետևաբար բոլոր կողմերից դիտելի է) և ռելիեֆ (երբ քանդակային պատկերը փորագրվում է կամ մեծ թե փոքր ցցունությամբ կերտվում է նրա ֆոնը հանդիսացող հարթության վրա, հետևաբար դիտելի է միայն դիմացից, մասամբ՝ կողքերից)։ Հայերեն արձանագործություն և անդրիագործություն տերմինները, որոնք գործածվում են որպես քանդակագործության հոմանիշներ, ավելի ստույգ վերաբերում են բոլորաքանդակին։ Ռելիեֆները մեծ մասամբ համադրվում են ճարտարապետությանը, հարդարում շենքերի ճակատները, գոտին, ճակտոնը, ներսում՝ առաստաղը, ներքնապատերը ն իրենց ծավալային պատկերաձևերով լինում են բարձրաքանդակ, հարթաքանդակ,խորաքանդակ։

Քարի քանդակը ավելի հին պատմություն ունի, քան արվեստի այլ՝ ոչ հարատև նյութերից ստեղծագործությունները։ Հինավուրց մշակույթներից մնացած աշխատանքների մեծ մասը քարից են (բացառությամբ խեցեղենի)։Մինչև վերջին ժամանակները շատ մշակույթներում քանդակագործությունը ստեղծվել է գլխավորապես կրոնական, պաշտամունքային թեմաներով։ Խոշոր քանդակը ծախսատար էր անհատների համար, և այդ պատճառով հիմնականում պատվիրվել է եկեղեցական և քաղաքական նպատակներով։ Պահպանվել են հիմնականում այն մշակույթների քանդակները, որտեղ դրանք մեծ քանակով պատվիրվել և ստեղծվել են։ Այդ երկրներից են Միջագետքը, Հնդկաստանը, Չինաստանը, նաև Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։
Արևմտյան, դասական քանդակը ձևավորվել է Հին Հունաստանում, որի դասական շրջանում ստեղծվել են բազմաթիվ գլուխգործոցներ։ Միջին դարերում ծաղկել է գոթական քանդակը, որպես քրիստոնեական կրքերի և հավատի դրսևորում։ Սրան հաջորդած Վերածննդի շրջանում վերածնվել է դասական քանդակը։ Ժամանակակից մոդեռնիստական քանդակը շեղվել է դասական պատկերման ձևերից, հաճախ պատրաստի արտադրանքը ներկայացնում է, որպես արվեստի գործ։