Հանդիպման լուսաբանում

Մարդու իրավունքների միջազգային օրվա շրջանակում հասարակագիտական մասնախումբը նախաձեռնել էր հանդիպում-քննարկում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, Վանաձորի մամուլի ակումբի նախագահ Արթուր Սաքունցի հետ․․․

Քննարկման թեման էր՝ «Երեխաների իրավունքները Հայաստանում․մարտահրավերներ»։

Քանի որ ապագայում ինձ տեսնում եմ իրավագիտության ոլորտում, այդ պատճառով ես հետաքրքրված էի հանդիպումով և սիրով մասնակցեցի քննարկմանը։ Մինչ հանդիպումը՝ ուսումնասիրել էի նախագծում հրապարակված ուսումնական նյութերը, մասնավորապես Երեխաների իրավունքների կոնվենցիան, և առանձնացրել էի հարցեր պարոն Սաքունցին ուղղելու համար։
Սկզբում Արթուր Սաքունցը ներկայացրեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, այնուհետև անցավ Երեխաների իրավունքների կոնվենցիային, ապա այն խնդիրներին, որոնց բախվում են երեխաները կյանքի տարբեր իրավիճակներում։ Քննարկման ընթացքում խոսեցինք երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերի մասին՝ շեշտը դնելով մասնավորապես երեխաների կրթության իրավունքներին։ Շատ հետաքրքիր հարցեր քննարկեցինք, լսեցինք նաև հետաքրքիր և օգտակար պատասխաններ։ Խոսեցինք նաև ընտանեկան բռնության և, ընդհանրապես, երեխաների բռնության դեպքերի մասին։

Վերջում Արթուր Սաքունցին նվիրեցինք կրթահամալիրի հայտնի «Սեբաստացի»գինին և ամփոփեցինք հանդիպումը։
Կարծում եմ կրկին կմասնակցեմ նման արդյունավետ քննարկումների․․․

Оставьте комментарий